- Այծեղջյուր
Այծեղջյուրի նշանի ներկայացուցիչ կանայք ռոմանտիկ չեն, նրանք չեն ընդունում, երբ իրենց սիրահետում են, ու չեն գնահատում խելացնոր արարքները, որոնք իրենց համար անում են սիրահարված տղամարդիկ։ Այդպիսի տղամարդուն Այծեղջյուր կինն ավելի շուտ խելագար կհամարի ու կխնդրի, որ նա իրենից հեռու մնա։ Թեթև սիրավեպերը սկզբունքորեն այդպիսի կանանց համար չեն։ Նրանք իրենց ուշադրությանը կարժանացնեն լուրջ տղամարդու, որը վստահ կլինի վաղվա օրվա համար, և ով ամուր է կանգնած զույգ ոտքերի վրա։ Եթե երկարատև շփման ընթացքում ուժեղ սեռի այդպիսի ներկայացուցիչն իրեն դրսևորի՝ որպես զսպված ու հուսալի զուգընկեր, ում հետ կարելի է կառուցել ամուր ընտանեկան հիմք, Այծեղջյուր կնոջ և նրա միջև եղած պատը կքանդվի ինքնին։
- Ջրհոս
Առաջին ծանոթության ժամանակ կարող է թվալ, որ Ջրհոսի նշանի պատկանող կինը տղամարդու համար հեշտ ձեռքբերում է։ Դա մեծ մոլորություն է։ Տվյալ նշանի պատկանող կանայք հեշտ են շփվում և ակտիվորեն սիրախաղի են տրվում, բայց բավական է, որ տղամարդն ավելի շատ բան ուզի, նա կլսի վճռական «ոչ»-ը։ Այստեղ պետք է հասկանալ, որ Ջրհոս կանայք սկզբունքորեն չեն երազում հարսանիքի մասին, քանի որ շատ թանկ են գնահատում իրենց ազատությունն ու դողում դրա վրա։
Բացի դրանից, նրանք պաշտում են սիրախաղն ու, ինչպես կարող են, հետաձգում են այն պահը, երբ պետք է սիրահետելուց անցնել լուրջ հարաբերությունների կամ բաժանության։ Եվ վերջապես, Ջրհոսի նշանին պատկանող կնոջը կարող է հետաքրքրել միայն նույնքան տարբերվող, ոչ սովորական տղամարդը, ով ազատամիտ բնույթ ու ինքնատիպ մտածողություն ունի։ Ջրհոս կինն իր սիրտը կնվիրի միայն այն տղամարդուն, ում հետ ինքն իրեն լավ կզգա միշտ և ամենուր, թե գիշերը, և թե ցերեկը։
- Ձկներ
Ձկների նշանին պատկանող կանանց սիրահետելը հեշտ չէ, իսկ նրանց բարեհաճությանն արժանանալն ավելի բարդ է։ Բանն այն է, որ այդ կանանց ծայրահեղ դժվար է գոհացնել։ Ձկները երազում են իրենց կողքին ունենալ խարիզմատիկ, հնարավոր է, նույնիսկ խիստ տղամարդ, ով իսկական տեր կլինի տանն ու կդառնա Ձուկ կնոջ սրտի տիրակալը։
Միևնույն ժամանակ՝ նա պետք է անհավանականորեն քնքուշ ու զգայական լինի իր սիրելի կնոջ հետ։ Այս բոլոր որակները համատեղել մի տղամարդու մեջ այնքան էլ հեշտ բան չէ, իսկ ուժեղ սեռի այլ ներկայացուցիչների Ձուկ կինն այնքան կմերժի, որ իրե՛նք կթողնեն Ձկների բարեհաճությանն արժանանալու անհեռանկար փորձերը։ Դրա համար էլ իսկական տղամարդ եղեք ու ձեր սիրելիին պարուրեք առավելագույն հոգատարությամբ։ Այդ ժամանակ, հնարավոր է, նա կհասկանա, որ դուք հենց այն մարդն եք, ում նա այնքան երկար ժամանակ փնտրում էր։
- Երկվորյակներ
Երկվորյակների նշանի տակ ծնված կանանց համար շատ դժվար է բացվել տղամարդու առջև ու նրան մտերմացնել իր հետ։ Որպեսզի դա տեղի ունենա, ուժեղ սեռի ներկայացուցիչը պետք է մտերիմ ընկեր դառնա, իսկ դրա համար բավականին ժամանակ կպահանջվի։ Երկվորյակների համար տղամարդկանց մեջ կարևոր է հուսալիությունն ու համառությունը, իսկ երկրպագուն չպետք է նահանջի իր ձգտումներից՝ ինչ էլ որ նրա հետ պատահի։ Դրա համար սիրահետելով Երկվորյակին՝ պատրաստ եղեք ձեր կյանքի ամենաբարդ փորձությանը։ Եթե դուք դիմանաք Երկվորյակի սիրտը նվաճելու համար սկսված մրցակցությանը, եթե հումորով ընդունեք սիրած կնոջ ցուցադրական անտարբերությունը և չնահանջեք, երբ թվա, թե բոլոր ջանքերն ապարդյուն են։ Որոշ ժամանակ անց Երկվորյակ կինն անպայման ձեզ փոխադարձությամբ կպատասխանի։
- Առյուծ
Հպարտ Առյուծ կինը սիրախաղի իսկական թագուհի է, ով գիտի, թե ինչպես նվաճել տղամարդուն, բայց իր համար ընտրում է միայն լավագույններին։ Էքսցենտրիկ ու վառ Առյուծը պարզապես դեպի իրեն է գամում տղամարդու հայացքը՝ նրան ստիպելով դրսևորել իր լավագույն որակները։ Բայց Առյուծի նշանին պատկանող կնոջը պարզ սիրախաղերով գրավել գործնականորեն հնարավոր չէ։ Այս կինը գիտի իր գինը, դրա համար էլ նրան սիրահարված տղամարդը պետք է նրան թանկարժեք նվերներով պարուրի, տանի լավ ռեստորաններ՝ ցույց տալով, որ իր կողքին իսկական թագուհի է։ Եթե Առյուծ կինն իրեն թագուհի զգա իրեն սիրահարված տղամարդու կողքին, նա կհալչի ու բարեհաճ վերաբերմունք կցուցաբերի այդ տղամարդու նկատմամբ։
- Ցուլ
Ցուլերը շատ պատասխանատու կերպով են մոտենում իրենց կյանքի ընկերոջ ընտրությանը, իսկ դա նշանակում է, որ դատարկ խոստումներով ու հաճոյախոսություններով նրանց չես գրավի։ Այս նշանի ներկայացուցիչ կինը կընդունի իր երկրպագուի ուշադրության ցույցերը, բայց նրանից միանգամից պատասխան զգացմունքներ սպասել չարժե։
Նրան ժամանակ է պետք՝ համոզվելու համար, որ տղամարդն իր նկատմամբ լուրջ մտադրություններ ունի, որ նա հուսալի է՝ որպես ամուսին, հայր ու ընտանիքի մարդ։ Դա հասկանալու համար Ցուլ-կինն ամենատարբեր փորձությունների կենթարկի այդ տղամարդուն, և այն բանից` կդիմանա՞ արդյոք տղամարդն այդ փորձություններին, կախված կլինի նաև այդ կանանց բարեհաճությունը։ Դրա համար էլ պատրաստվեք անկեղծ, հնարամիտ ու հետևողական լինել ձեր բառերի ու արարքների մեջ։
- Կշեռք
Կշեռքի նշանին պատկանող կնոջը չի կարելի անմատչելի ամրոց անվանել, բայց նրա ուշադրությանն արժանանալն այնքան էլ հեշտ չէ։ Այդ կանայք ուժեղ սեռին մեծ պահանջներ են ներկայացնում, իսկ դա նշանակում է, որ Կշեռքին կարող է գերել այն տղամարդը, ով կարող է պարծենալ ոչ միայն արտաքին գեղեցկությամբ ու հարստությամբ։ Նա պետք է գրավչություն ունենա, պատասխանատու լինի, կրթված, բազմակողմանի զարգացած ու, միևնույն ժամանակ, գերազանց գլուխ հանի արվեստից։ Բայց նույնիսկ ունենալով այդ որակները՝ տղամարդը պետք է համառություն ցուցաբերի, նախքան Կշեռքի նշանին պատկանող կինը կասի երանելի «այո»-ն։
- Խեցգետին
Խեցգետին-կանայք շատ տնարար են, ովքեր երազում են սիրելի մարդու ու լիարժեք ընտանիքի մասին՝ գեղեցիկ տնով ու երեխաներով։ Հավանաբար, հենց այդ պատճառով նրանց հետաքրքրությունը հարուցած յուրաքանչյուր տղամարդու նրանք դիտարկում են՝ որպես պոտենցիալ ամուսնու։ Թեպետև ցույց չեն տալիս, բայց Խեցգետինները շատ են ուզում, որ իրենց սիրահետեն, դրա համար էլ 1-2 համատեղ ընթրիքը, երեկոյան զբոսանքները կամ սիրո խոստովանություններով գեղեցիկ ծաղկեփունջն ունակ են պտտեցնել այդ կանանց գլուխը։ Անգամ, եթե այդ կինը մերժում է, պետք չէ նահանջել։ Նրա անմատչելիությունը ցուցադրական է, իսկ իրականում նա ձեզնից ավելի վճռական քայլեր է սպասում։
- Կարիճ
Կարիճներից շատերը խուսափում են՝ իմանալով տվյալ նշանի ներկայացուցիչ կանանց կտրուկ և փշոտ բնավորության մասին։ Իրականում դա այդպես չէ։ Կարիճները ծայրահեղորեն կոնկրետ անձնավորություններ են։ Եթե այս նշանի ներկայացուցիչ կինը ձեր մեջ արժանի տղամարդու է տեսնում, ուժեղ ու ինքնավստահ անձնավորության, նա ձեզ երկար չի տանջի։ Մի քանի հանդիպումից հետո Կարիճ-կինը ձեզ հասկացնել կտա, որ պատրաստ է դառնալ ձեր կյանքի հավատարիմ ուղեկիցը։ Եթե վերոնշյալ որակներին չեք տիրապետում, թողեք սիրահետելու ցանկացած փորձ։ Այս կինն անմատչելի ամրոց կդառնա, ինչի մասին ձեզ հասկացնել կտա ոչ երկիմաստ ակնարկներով։
- Կույս
Կույսի նշանին պատկանող կանանց նույնպես կարելի է «որսորդների» թվին դասել, ովքեր իրենք են իրենց կյանքի համար տղամարդ ընտրում։ Ոչ համապատասխան տղամարդու նրանք իրենց մոտ չեն թողնի։ Աչքերի պողպատն ու բառերի սառնությունն այդ տղամարդուն պարզ կասեն, որ սիրահետելու փորձերն անօգուտ են։ Բայց եթե ուժեղ սեռի ներկայացուցիչն առանձնանում է վերլուծական մտքով, եթե նա խնամում է իրեն ու միշտ լավ է հագնված, նա կմտնի Կույսի սրտի մեջ։ Այս տարերքի ներկայացուցիչները հմայիչ են, դրա համար էլ իրեն դուր եկած տղամարդուն Կույսը բաց չի թողնի, անգամ, եթե նա իր նկատմամբ ուշադրության նշաններ ցույց չտա։
- Խոյ
Խոյի նշանի տակ ծնված կանայք չեն սիրում երկար սիրահետումներ, պատուհանի տակ սերենադներ ու ասֆալտին գրված սիրո խոստովանություններ։ Նույնիսկ շքեղ ծաղկեփնջի նկատմամբ նրանք կարող են անտարբեր լինել։ Այս կանայք սիրում են կոնկրետ տղամարդկանց, ովքեր ունակ են լուրջ տղամարդկային արարքներ կատարել։ Ավելին, այս նշանի ներկայացուցիչները համարում են, որ կինն ինքն էլ կարող է առաջին քայլն անել, եթե տղամարդն իրեն իսկապես դուր է գալիս։ Դրա համար էլ, եթե կինը ձգտում է ձեր ուշադրությանն արժանանալ ու սիրախաղի մեջ է մտնում ձեզ հետ, հետաքրքրվեք նրա կենդանակերպի նշանով և չզարմանաք, եթե պարզվի, որ նա Խոյ է։
- Աղեղնավոր
Աղեղնավորի նշանի ներկայացուցիչ կանայք, անկասկած, իրենց սկզբունքներն ունեն, որոնց վրայով նրանք չեն կարող անցնել։ Բայց ընդհանուր առմամբ նրանք չափազանց շփվող են և հանգիստ ժպիտին ժպիտով են պատասխանում, իսկ սիրախաղին էլ՝ սիրախաղով։ Յուրաքանչյուր տղամարդ կհամաձայնի, որ կին Աղեղնավորի հետ շատ արագ կարելի է կոնտակտ ստեղծել, քանի որ վերջինս բազմակողմանի, հետաքրքրասեր էակ է, ում հետաքրքիր են կյանքի ամենատարբեր ոլորտները։ Եթե այդպիսի կինը զգա, որ իր կողքին իր հարազատ հոգի է, նա տղամարդուն երկար ժամանակ անորոշության մեջ չի պահի ու չի տանջի՝ շարունակ թանկարժեք նվերների սպասելով։ Աղեղնավոր կինն էլ կարող է հանգիստ տղամարդուն առաջարկել միասին լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը