Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի հայկական ձայներից մեկը՝ Մարգարիտա Պոզոյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու քնքուշ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է բաց երանգի բլուզ, զոլավոր պրինտով, բաց վարդագույն կոստյում։ Մարգարիտան արձակել է մազերը, նախընտրել ընդգծված շպար։