Լեոնարդո դի Կապրիոն սառցե լճից փրկել է երկու շան
Advertisement 1000 x 90

Լեոնարդո դի Կապրիոն սառցե լճից փրկել է երկու շան

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն «Մի նայիր վերեւ» ֆիլմի վրա աշխատելիս փրկել է երկու շան՝ նրանց հետեւից նետվելով սառցե լիճ եւ այնտեղից դուրս բերելով նրանց։ Այս մասին Entertainment Weekly-ի հետ զրույցում հայտնել են ֆիլմի դերասանները։

Ֆիլմի նկարահանումների ընթացքում դերասանը վարձել է տուն, որտեղ ապրել է երկու հասկի ցեղատեսաակի հետ։ Մի անգամ նրա կենդանիներից մեկը, որը սովոր չէ, որ լճերը սառչում են ցուրտ եղանակին, քանի որ անընդհատ ապրում էր Կալիֆորնիայում, թռել է սառած լիճը։ Այդտեղից դուրս գալու համար նրան օգնություն էր հարկավոր, այդ պատճառով Լեոնարդոն առանց երկար մտածելու նետվել է սառցե ջրի մեջ եւ շանը դուրս հանել այնտեղից։

«Երկրորդ շունը սկսել է լիզել մյուս շանը, որը խեղդվելիս է եղել, եւ այդպես մենք բոլորս հայտնվել ենք լճում», — պատմել է դերասանը:

news.am