Բռնաբարության մեղադրանքներից հետո Քրիս Նոտը 12 միլիոն դոլար է կորցրել
Advertisement 1000 x 90

Բռնաբարության մեղադրանքներից հետո Քրիս Նոտը 12 միլիոն դոլար է կորցրել

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Քրիս Նոտը մի ակնթարթում կորցրեց ամեն ինչ, երբ նրան մեղադրեցին երեք բռնաբարության համար. սպորտային մարզասարքեր արտադրող Peloton ընկերությունը ջնջել է նրա մասնակցությամբ հոլովակը, ապա Քրիսին աշխատանքից ազատել է դերասանական գործակալությունը, ուր նա աշխատում էր երկար տարիներ, իսկ դերասանի սիրելի կինը հրաժարվել է Նոր տարին նրա հետ տոնել։ Սակայն Նոտի փորձություններն այդքանով չեն ավարտվել․ այս անգամ Entertainment Arts Research, Inc.-ը (EARI) հրաժարվել է ձեռք բերել Noth’s Ambhar տեկիլան, որն արտադրում է դերասանին պատկանող ընկերությունը։ Գործարքը դերասանի բիզնեսին 12 միլիոն դոլարի եկամուտ կբերեր, հայտնում է Daily Mail-ը։

«Այս պահին մեզ համար իմաստ չունի առաջխաղացնել այդ գործարքը պահանջների լույսի ներքո, որոնց հարկավոր է վերաբերել ամբողջ լրջությամբ։ Ամեն դեպքում, մենք շարունակում ենք սպիրտային խմիչքների ապրանքանիշեր որոնել, որոնք համապատասխանում են EARI-ի պատասխանատվության ոգուն»,- գործարքի խզումը մեկնաբանել է ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Ռուբինը։

Նախորդ շաբաթ The Hollywood Reporter-ը սկանդալային հոդված է հրապարակել, որում երկու կինը դերասան Քրիս Նոտին մեղադրում է սեռական բռնության համար։ Օգտագործելով Զոի եւ Լիլի կեղծանունները՝ նրանք ներկայացրել են իրենց պատմությունները։

style.news.am