Աննա Մանուչարյանը բացահայտում է, որ ամուսնացել է. ո՞վ է նրա ամուսինը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աննա Մանուչարյանը բացահայտում է, որ ամուսնացել է. ո՞վ է նրա ամուսինը

Դերասանուհի Աննա Մանուչարյանը տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին: Չնայած դրան՝ Աննան շարունակում է հանդես գալ ներկայացումներում: Վերջին շրջանում նա առհասարակ հարցազրույցներ չի տալիս: Շատերը սա կապում էին Աննայի անձնական կյանքի հետ: Պարզվում է, որ դերասանուհին ամուսնացել է:

Աննան ինստագրամյան իր էջում նշել է, որ ամուսնացած է: Թե ով է դերասանուհու ամուսինը, հայտնի չէ: Աննան նաև սեփական գեղեցկության սրահն ունի և այս շրջանում ակտիվորեն զբաղվում է դրա աշխատանքներով:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներում Աննան անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել: Դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է ամուսնացել:

20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին, ով առավել հայտնի դարձավ Մալենա անունով: Նա այս տարվա Եվրատեսիլի հաղթողն է:

Աննան վաղ տարիքում է ամուսնալուծվել և ստիպված է եղել միայնակ մեծացնել դստերը:

Դերասանուհու խոսքով՝ ամուսնալուծությունից հետո իր նախկին ամուսինը երբեք ցանկություն չի հայտնել տեսնելու իրենց դստերը:

«Ես դպրոցից առաջ եմ նախապատրաստել նրան, որ անակնկալի չգա, որ ինչ-ինչ հարցերի պատասխանելիս իրեն վատ չզգա:

Որևէ մեկը՝ հայրը, տատիկը, պապիկը, հորեղբայրը, տարիների ընթացքում չի հետաքրքրվել նրանով, չի շնորհավորել նրան»,- տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Աննան:

Շատերը մինչ օր զարմանում են, որ Աննան այդքան մեծ դուստր ունի:

starnews.am