Ինչու՞ են լեսբուհիներն ամուսնանում տղամարդկանց հետ
Advertisement 1000 x 90

Ինչու՞ են լեսբուհիներն ամուսնանում տղամարդկանց հետ

Լեսբուհիների մի  ստվար զանգված ամուսնանում և երկարատև ամուսնական կյանքով է ապրում տղամարդկանց հետ: Ինչու՞:

Կան հիմնական մի քանի պատճառներ, որոնք կարող են պատասխանել վերոնշյալ հարցին:

Կինը չի գիտակցում իր հակվածությունը դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Այս պարագայում, որպես կանոն, կինն ամուսնանում է վաղ տարիքում` անգամ չպատկերացնելով, որ հնարավոր է ունենալ հարաբերություններ կանանց հետ: Կինը երբեմն ամուսնությունից որոշ ժամանակ անց գիտակցում է, որ այլ տեսակի հարաբերություններ է ցանկանում:

Լեսբուհիների նկատմամբ վատ վերաբերունքը: Կնոջը վախեցնում է իր միասեռական սերը, նա չի ընդունում իր մեջ եղած ցանկությունները: Այս դեպքում հաճախ կինը փորձում է դառնալ բոլորի նման և քողարկել իր իրական «ես»-ը:

Լեսբական սիրո հարցում ունեցած անհաջող փորձն ու հիասթափությունը: Փորձելով ներդաշնակ հարաբերություններ կառուցել իր սեռի ներկայացուցիչների հետ և հիասթափվելով` որոշ կանայք որոշում են վերջ տալ վարդագույն սիրուն և դառնում են կամ ասեքսուալ կամ ամուսնանում են տղամարդու հետ:

Կինն իրականում լեսբուհի չէ: Մարդկանց մեծ մասն իր բնությամբ բիսեքսուալ է: Տղամարդու հետ կյանքը կապելն այս պարագայում նույնքան բնական է, որքան և կնոջ հետ, քանի որ բիսեքսուալ լինելով` կինը կարող է սիրել ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն: Հնարավոր է նաև, որ երիտասարդ տարիքում, որոշելով լեսբական սերը փորձել, հետագայում կնոջ համար պարզ է դառնում, որ նա բիսեքսուալ է կամ, առհասարակ, հետերոսեքսուալ:

Նյութական շահագրգռվածություն: Որոշ լեսբուհիներ ամուսնանում են տղամարդու հետ` ֆինանսական շահավետությունից ելնելով:

Ընկերային միություն: Որոշ դեպքերում լեսբուհիներն ամուսնանում է համասեռամոլ տղամարդկանց հետ: Նրանք լավ ընկերական հարաբերություններ են ունենում, երբեմն անգամ՝ սեռական հարաբերություններ իրենց ամուսինների հետ, միևնույն ժամանակ, յուրաքանյուրն ազատ ապրում է իր զուգընկերոջ և զուգընկերուհու հետ։

urolog.am