Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գերադասում է Սուրբ ծնունդից առաջ ընտանիքի հետ դիտել «Flash Gordon» ֆատաստիկ մարտաֆիլմը, հայտնում է Marca պարբերականը։
Դերասան Բրայան Բլեսեդի խոսքով՝ թագուհին այդ մասին իրեն հայտնել է անձնական զրույցի ընթացքում։ Դերասանն ու թագուհին երկար տարիներ ճանաչում են միմյանց։ 2016թ․-ին Եղիսաբեթ Երկրորդը նրան Բուքինգհեմյան պալատում բրիտանական կայսրության շքանշանի ասպետ կոչմանն է արժանացրել։
Հայտի է նաեւ եւս մեկ ժապավենի մասին, որն արքայական ընտանիքի անդամին դուր է գալիս դիտել։ Խոսքը «Դաունթոնի աբբայություն» սերիալի մասին է։ Բացի ամենից՝ թագուհուն դուր է գալիս մատնանշել պատմական անճշտությունները։