Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լյուսի Քոչարյանը մշտապես աչքի է ընկնում իր աղմկահարույց գրառումներով:
Լյուսին երբեք չի թաքցրել, որ ամուսնալուծված է: Սակայն նա մինչ այս երբեք չէր խոսել իր կյանքի, թերևս, բարդ կետերից մեկի մասին:
Օրերս Լյուսին ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչու Լյուսին երբեք չի հրապարակում իր մյուս երեխայի լուսանկարն ու չի խոսում նրա մասին:
«Ասել եք, որ 2 երեխայի մայր եք: Ինչի՞ ձեր մյուս երեխայի նկարը չեք դնում»,- հարցրել է հետևորդը:
Ի պատասխան Լյուսին առաջին անգամ բացահայտել է պատճառը.
«Առաջին երեխաս հոգեկան առողջության խնդրով դեռահա ա, երբեք չեմ խոսում իր մասին ու խնդրում եմ չբզբզել ինձ»,- գրել է Լյուսին:
Հավելենք, որ Լյուսին նաև դուստր ունի՝ Սոֆին: