«Կլոն» սերիալի աստղը համացանցում «Apple» սմարթ ժամացույց է պատվիրել, սակայն դրա փոխարեն քար է ստացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կլոն» սերիալի աստղը համացանցում «Apple» սմարթ ժամացույց է պատվիրել, սակայն դրա փոխարեն քար է ստացել

«Կլոն» սերիալի աստղը՝ բրազիլացի դերասան Մուրիլո Բենիսիոն, «Apple Watch Series 6» ժամացույց է պատվիրել, սակայն դրա փոխարեն քար է ստացել, հայտնում է 9to5mac պորտալը։

Դերասանը ժամացույցը գնել է 530 դոլարով։ Առաքման ժամկետը 10 աշխատանքային օր է եղել։ 12 օր անց փաթեթն առաքվել է, սակայն դրանում քար է եղել։ Բենիսիոն փորձել է կապ հաստատել «Carrefour» խանութի հետ, որտեղից ժամացույցը պատվիրել է։ Վերադարձը մերժվել է, քանի որ լրացել է յոթ օրը, որի ընթացքում ձեւակերպվում է վերադարձը։

Արդյունքում դերասանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել գումարը, որը ծախսվել է գնման վրա եւ 2,6 հազար դոլարի չափով փոխհատուցում։ Դատարանի կողմից հրապարակված փաստաթղթերում ասվում է, որ «միլիվայրկյանի ընթացքում դերասանի անսահման ուրախություը փոխվել է խորը տխրության»։ Կողմերը գործարք են կնքել, որի շրջանակներում հայցվորին 1,5  հազար դոլար է վճարվել։

news.am