Armlady.am-ն այս անգամ անդրադաձել է հաղորդավարուհի Դինա Ավետիսյանին:
Հաղորդավարուհի Դինա Ավետիսյանը տարիներ առաջ լայն ճանաչում էր ձեռք բերել: Չի գտնվի մեկը, որ չհիշի Դինային հայտնի կոնյակներից մեկի գովազդից:
2013 թվականին Դինան ամուսնացավ և տեղափոխվեց ԱՄՆ:
Իր հարցազրույցներում Դինան շատ մեծ սիրով ու ջերմությամբ էր խոսում ամուսնու՝ Մարտինի մասին:
«Նա սկզբունքորեն շատ է տարբերվում այլ տղամարդկանցից. իր որոշումների, ուժերի վրա վստահ է եւ գիտի կնոջը գնահատելու ու սիրելու բոլոր գաղտնիքները, ինչով էլ ինձ գերեց »,- մշտապես նշում էր Դինան:
Սակայն 2019 թվականին հայտնի դարձավ, որ Դինան ամուսնալուծվել է և երեխաների հետ վերադարձել է Հայաստան:
Դինան չի խոսել պատճառների մասին՝ նշելով, որ չի սիրում խոսել անձնական կյանքից: Հաղորդավարուհին 2 երեխա ունի:
Թե հիմա ինչով է զբաղվում Դինան, արդյո՞ք չի պատրստվում վերադառնալ հեռուստաէկրաններ և ինչ է կատարվում նրա անձնական կյանքում, հայտնի չէ:
Հաղորդավարուհին շատ պասիվ է ինստագրամյան էջում: