
Պարզվում է, որ 2-րդ Համաշխարհայինի ժամանակ փրկված հայտնի փիղ Վովան, որը ապաստան էր գտել Երևանի կենդանաբանական այգում, ունեցել է իր իռլանդական բախտակիցը:
Պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները ռմբակոծում էին Իռլանդիան, մայրաքաղաքի՝ Դուբլինի կառավարիչները որոշել են քնեցնել կենդանաբանական այգու բոլոր վտանգավոր կենդանիներին: Ենթադրվել է, որ պայթյունների ժամանակ կենդանիները կարող են վտանգ ներկայացնել: Աշխատակիցներից մեկը կարողացել թաքցնել փղին և այդպիսով փրկել նրա կյանքը: Պատերազմից հետո փիղը ապրել է ևս 20 տարի: