Դերասանուհի Անաիս Սարդարյանն այն հայտնիներից է, ով մշտապես արձագանքում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին:
Նա ինստագրամյան իր էջի սթորի հատվածում գրառում է արել.
«Բախտը տալիս է մեզ բարեկամներ ու հարազատներ, բայց ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ընտրում ենք մենք:
Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ընկերությունը ամեն մարդու բան չէ: Թասիբը ի՞նչ ա, որ չունեք»:
«Տո լավ էլ քաղաքականացրեք»:
Անաիսը վստահաբար իր այս գրառումով անդրադարձել էր Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բանավեճին, որը բավական քննարկվեց համացանցում:
Հավելենք, որ նրանք երկար տարիներ մտերիմ ընկերներ էին: