Հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովի երկրպագուները վերջերս նկատել են, որ նա ավելորդ քաշ է հավաքել եւ սկսել է կեղծամ կրել։ Հանդիսատեսն անհանգստանում է 49-ամյա լրագրողի համար՝ կասկածելով, որ նրա արտաքինի նման փոփոխությունները հենց այնպես չեն։ Սոցցանցերում ակտիվորեն քննարկում են «Ուղիղ եթեր» շոուի հաղորդավարի հնարավոր ծանր հիվանդության մասին լուրերը։ Ինքը՝ Մալախովը, դրանք ոչ մի կերպ չի մեկնաբանում եւ միայն շարունակում է փոխել կեղծամները։ Տեսանյութում, որը Անդրեյը հրապարակել է Instagram-ի Stories բաժնում, նա կրկին հանդես է գալիս նոր սանրվածքով:
Նոր տարվա նախօրեին հաղորդավարը որոշել է շնորհավորել բաժանորդներին գալիք տոնի կապակցությամբ եւ հիշեցնել նրանց, որ ամանորյա ցանկություններn անպայման կիրականանան, հարկավոր է միայն հավատալ դրան:
– Հարգելի ընկերներ, սիրելի բաժանորդներ: Ես չեմ ամաչում խոստովանել, որ մինչեւ 12 տարեկան հավատում էի Ձմեռ Պապին, եւ կարծում եմ՝ որքան երկար ես հավատում հրաշքին, հեքիաթին, որքան երկար ես հավատում, որ քո երազանքն ու Ձմեռ Պապին, Սանտա Կլաուսին գրած, տիեզերք ուղարկած քո նամակը կարող է իրականանալ, այնքան ավելի հաճախ են հրաշքներ հանդիպում են մեր կյանքում: Այնպես որ, ես ցանկանում եմ բոլորիդ հավատալ այդ հրաշքին։ Գրել, չվախենալ, մասնակցել եւ հավատալ, որ ամեն ինչ այս կյանքում հնարավոր է, – կոչ է արել հեռուստահաղորդավարը:
Հանդիսատեսը նշել է, որ Instagram-ի տեսանյութում Անդրեյն այնքան էլ լավ տեսք չունի, որքան իր շոուի ստուդիայում: Բաժանորդները գուշակում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց սիրելի հաղորդավարի հետ: Ինքը՝ Մալախովը, միայն մեկ անգամ է ասել, որ ոչինչ չի արել իր մազերի հետ։ Ակնհայտ է, որ շատ է փոխվել նաեւ հաղորդավարի կերպարը։ Նա միշտ եղել է մարզված, հպարտացել է իր մկաններով եւ պրեսով։ Այժմ Անդրեյը թաքցնում է լրացուցիչ կիլոգրամներն ընդարձակ վերնաշապիկների եւ բաճկոնների տակ: