Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել որոնցում պատկերված է որդու՝ Հայկի հետ, ում ծննդյան օրն է այսօր։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերին կից երիտասարդ մայրիկը հուզիչ գրառում է կատարել․
«Ես չգիտեմ թե ինչպես բացատրեմ հուզմունքիս աստիճանը … 9 տարի առաջ դու աշխարհ եկար…իմ որդի․․․ իմ պատկեր․․․ իմ ամն ինչ․․․
Հայկս, իրոք, յուրահատուկ երեխա է։ Ոչ առաջադիմությամբ, ոչ յուրահատուկ հաջողություններով, ոչ էլ մեդալներով․․․ Հայկս յուրահատուկ է իր հասկացողությամբ, իր անսահման բարությամբ, իր անսահման սիրով հայրենիքի ու բնության նկատմամբ……
Չի եղել մի դեպք, որ կոնֆետ ցանկանա ու չբաժանի հավասար 4 մասի, տղա ով նրբանկատ է ծնողի հանդեպ, 9 տարեկանում ինձ համար սուրճ է պատրաստում եւ զգում, երբ տրամադրության անկում ունեմ … Ասպետ է իր վարվեցողությամբ, զիջողականությամբ ու հարգելու մեծ կարողությամբ…լսող ու շուտ ըմբռնող… երկրորդ դասարան էր, երբ չէի ներկայացել ժողովին, ուսուցչուհուն ասել էր . «հասկացեք ՛ մայրիկիս, նա երիտասարդ տարիքում 4 բալիկ է մեծացնում, նրան շատ դժվար է հասցնել»։
Հայկ, ես շնորհակալ եմ Տիրոջը, որ քո մաման եմ … որ դու այսքան ինքնուրույն ես, ամուր, ուժեղ ու դրա հետ մեկտեղ չես սիրում վիճել…
Շնորհավոր ծնունդդ, իմ Հայկ»։