
Որպեսզի Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնակատարությունը չվերածվի առավոտյան խումարի, սննդաբան եւ էնդոկրինոլոգ Անաստասիա Տարասկոն խորհուրդ է տալիս հետեւել ալկոհոլ օգտագործելու հիմնական կանոնին։
Իհարկե, լավագույն լուծումը ոչ միայն ամանորյա, այլեւ առօրյա ճաշացանկից ալկոհոլն ամբողջությամբ բացառելն է, սակայն, եթե դեռ ուզում եք խմել, պետք է հիշել, որ չպետք է ալկոհոլ օգտագործել դատարկ ստամոքսին։ Սա ոչ միայն վնաս է առողջության, այլեւ, շատ հավանական է, որ կհանգեցնի շատ արագ թունավորման:
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս չխմել ավելի շատ ալկոհոլ, քան կարելի է, չխառնել գազավորված ու թունդ ըմպելիքները։
«Մեկ անձի համար թունդ խմիչքների նորման 30-50 մլ է, իսկ գինին եւ նմանատիպ խմիչքները՝ 300-500 մլ, եւ այս քանակությունը առավելագույնն է ամբողջ գիշերվա համար։ Մի խառնեք ալկոհոլը, մասնավորապես, գազավորված եւ թունդ ըմպելիքների հետ»,-ասել է մասնագետը։