Չիայի (chia) սերմն իսկական սուպերմթերք Է, որը հարուստ Է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ այլ կարեւոր նյութերով, որոնք պահպանում են առողջությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չիայի սերմի մասին հայտնի Է դարձել բոլորովին վերջերս, թեեւ այն հայտնի են արդեն հազար տարի:
«Այսօր այն գլխավոր մթերք Է դարձել նրանց համար, ովքեր հետեւում են իրենց առողջությանը: Չիայի սերմը համապիտանի Է եւ չունի սուր համ, դա թույլ Է տալիս սերմը հեշտության ներառել օրաբաժնի մեջ»,-ասվում Է հոդվածում:
Օրինակ, այդ սերմի ընդամենը երկու թեյի գդալը պարունակում Է օգտակար ճարպերի օրական նորմայի 13 տոոկսը, բջջանյութի օրական նորմայի 40 տոկոսը, կալցիումի օրական նորմայի 17 տոկոսը եւ մագնեզիումի օրական նորմայի 23 տոկոսը: Բացի այդ, սերմերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ այլ սննդանյութեր, այդ թվում՝ ցինկ, ֆոլաթթու եւ վիտամին C:
Այսպես, մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի շնորհիվ չիայի սերմն օգնում Է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը պակասեցնում Է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, հաղորդում Է Food News-ը: Բջջանյութը նաեւ օգնում Է շաքարի ներծծմանն արյան հոսքում, ինչը նվազեցնում Է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Իսկ սերմերի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները կրճատում են բորբոքումը եւ պահպանում սրտի առողջությունը: Բացի այդ, չիայի սերմերի մեջ պարունակվում են մի քանի հակաօքսիդիչներ, ինչպիսիք են վիտամին C-ն, լիգնինը, ֆլավոնոիդները եւ ֆենոլոթթուները, որոնք նպաստում են իմունային պաշտպանությանը՝ կրճատելով բորբոքումը: