
Աշխարհի ամենափոքր գրքերից մեկը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի աճուրդում վաճառվել է 3500 եվրոյով, ինչը զգալիորեն գերազանցում է փորձագետների կողմից սահմանված սկզբնական գինը, գրում է The Guardian-ը:
Հինգ միլիմիտրանոց կաշվե կապոցով աղոթագրքի գինը տատանվում էր հազարից մինչև 1.500 եվրոյի սահմաններում: Սակայն աճուրդի ժամանակ անանուն գնորդը կրկնակի թանկ է վճարել։ Աճուրդային միջնորդավճարի հետ միասին լոտը արժեցել է 4200 եվրո։
Գիրքը պարունակում է «Տերունական աղոթքի» թարգմանությունները յոթ լեզուներով՝ հոլանդերեն, անգլերեն և դրա ամերիկյան տարբերակը, ֆրանսերեն, իսպաներեն, շվեդերեն, գերմաներեն: Այնուամենայնիվ, դրանք հեշտ չէ կարդալ:
«Տպագիր տեքստն այնքան փոքր է, որ այն հնարավոր չէ կարդալ անզեն աչքով, անհրաժեշտ է խոշորացույց»,- մեկնաբանել է աճուրդի կազմակերպիչ Անրի Գոդտը։
The Guardian-ը նշում է, որ «Տերունական աղոթքը» մի քանի հարյուր օրինակներից մեկն է, որը հրատարակվել է 1952 թվականին Գուտենբերգի թանգարանի կողմից (Մայնց, Գերմանիա): Աղոթքագրքերի վաճառքից այն ժամանակ հավաքված գումարն ուղղվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծապես վնասված թանգարանի շենքի վերականգնմանը։