Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստերը՝ Լիլիթ Թոխատյանին:
Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, սեպտեմբերի 23-ին դարձավ 15 տարեկան:
Նշենք, որ դեռ փոքրուց Լիլիթը հանդես է գալիս որպես դերասանուհի:
Թերեւս, հանդիսատեսի աչքի առաջ մեծացած աղջիկը կընտրի աստղային ծնողների ուղին: Հավելենք, որ Լիլիթին հաճախ կարելի է տեսնել ծնողների եւ նրանց ընկերների ընկերակցությամբ:
Լիլիթը բավական ջերմ հարաբերություններ ունի դերասանուհի Սոնա Մաթևոսյանի հետ, ով հանդես է գալիս «Women’s Club» նախագծում:
Լուիզան ու Լիլիթը հաճախ են միասին ճանապարհորդում:
Նրանց համատեղ լուսանկարների մեկնաբանություններում հետևորդները շատ հաճխ իրենց զարմանքն են արտահայտում, որ Լուիզան այսքան մեծ դուստր ունի:
Ոմանք նշում են անգամ, որ նրանք ասես քույրեր լինեն: