Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Փոքր մարդիկ՝ մեծ պաշտոններում, կամ ՝Братва дорвалась до власти Լսեք, ծանոթացեք: Սա Երևանի նոր փոխքաղաքապետն է: Փորձեք տրամաբանության սալջարդ չստանալ, բառամթերքից ու ոճից էլ սրտխառնոց չունենալ:
Ինչպես և խոստացել էի, փաստերով կանդրադառնամ իմ հասցեին պարոնի հնչեցրած ցածր մեղադրանքին: «Պաշտոն չտվեցին, դրա համար ես հակառակվել» ոճով՝ ֆեյքերին բնորոշ ոճի այս էժան մեղադրանքին տեղեկացնում եմ. Ավագանու ընտրություններից հետո, նշանակվելուն պես ինձ տեղակալի պաշտոն են առաջարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Viktor Mnatsakanyan -ը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյան– ը:
Ավելի ուշ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Геворг Бабаян-ը: Մերժել եմ նույն հիմնավորմամբ՝ «չեմ ուզում նեղացնել գործունեությանս ոլորտը, ամբողջ Երևանի ավագանու անդամ եմ ուզում մնալ: Ընդ որում, այդ շրջանում չունեի վարձատրվող աշխատանք և գումարի կարիք այնքան ունեի, որ վաճառեցի մեքենաս: Նախընտրեցի հասարակական հիմունքներով աշխատանքը:
Միակ մարդը, որը ինձ պաշտոն չի առաջարկել, Հայկ Մարությանն է։ Ըստ տրամաբանության, եթե պաշտոնացավով տառապեի, պիտի նրանից մուռ հանեի, բոյկոտներ, սաբոտաժներ անեի, ինչպես դա անում էր ինձ մեղադրողը: Բանը նրանում է, որ ավտոբուսների գնման ժամանակ սաբոտաժը ձեր նոր փոխքաղաքապետի միակ բոյկոտային քայլը չէր: Դեռ երկու տարի առաջ նա որոշել էր, որ հենց ինքը պիտի լինի քաղաքապետի՝ ֆինանսական գծով տեղակալ:
Չստանալով քաղաքապետի համաձայնությունը անում էր հենց այն, ինչում ինձ է մեղադրում: Հենց այդ դրվագի հիշեցումս էր հունից հանել նորաթուխ պաշտոնյային, որ այս ցածրորակ պատասխանը տվեց: Նշեմ նաև, որ 2018-ից պաշտոնների առաջարկներ եմ ստացել նաև ՔՊ այլ բարձրաստիճան պաշտոնյաներից:
Բայց չեմ ցանկանում նրանց այս գրառման մեջ հիշատակել՝ ավելորդ անգամ չդարձնելով քննարկման սուբյեկտ, որովհետև նրանցից երկուսը շատ ավելի կարևոր գործ ունեն, քան իմ թեգերին արձագանքելը:
Առաջին շարքից վերջինն անցնելս սարկազմով հիշատակելն էլ շատ ավելի խոսուն է պատասխանում հարցին, թե ով է մեզանից կարիերիստը, իսկ ում համար կարևորը արվող աշխատանքն է՝ ինչ պայմաններում էլ որ լինի: