«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ հայկական Նոր տարին սկսվում է առատ սեղաններով ու զարդարանքներով: Հետո սեղանների պարունակությունն ու զարդարանքների մնացորդները «մեկնում» են աղբամաններ:
Առաջարկվում է դրանք օգտագործել այլ նպատակով: Օրինակ, եթե ունեք այգի, կարող եք որոշ բաղադրիչներ կոմպոստացնել:
Կոմպոստը շատ կարևոր հավելանյութ է: Այն սնուցում է սիզամարգը, խթանում բույսի աճին ու վերականգնում սպառված հողի կենսունակությունը:
Ի՞նչն է հնարավոր կոմպոստացնել Ամանորի ընթացքում:
Թեյի տերևներ,
Կտրտված թուղթ, բայց պետք է խուսափել փայլուն թղթերից, գունավոր թանաքների օգտագործումից,
Մրգի և բանջարեղենի մնացորդներ,
Սուրճի մրուր,
Ձվի կեղև,
Ստվարաթուղթ:
Մի կոմպոստացրեք միս, ոսկորներ կամ ձկան մնացորդներ, դրանք վնասատուներին կգրավեն:
Խուսափեք անթառամ մոլախոտերի և հիվանդ բույսերի օգտագործումից:
Մի օգտագործեք կենդանիների աղբ այն կոմպոստում, որն օգտագործվելու է սննդային բույսերի համար:
Բանանի, դեղձի և նարնջի կեղևները կարող են թունաքիմիկատների մնացորդներ պարունակել և չպետք է ներառվեն կոմպոստի մեջ: Դրանք կարող եք չորացնել, նոր կոմպոստացնել:
Պարենային թափոնները պահեք կափարիչով տնային աղբամանի, դույլի, անգամ ծաղկամանի մեջ:
Հետագայում պարենային մնացորդները շերտերով կավելացնեք մերկ հողին ըստ խոնավ ու չոր շերտերի հերթականության: