Սննդաբանն ասել է, թե ում չի կարելի գազար ուտել
Advertisement 1000 x 90

Սննդաբանն ասել է, թե ում չի կարելի գազար ուտել

Գազարն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում խոլեստերինը, երիտասարդացնում է և նպաստում է քաշի կորստին, սակայն որոշ մարդիկ ավելի լավ է այն բացառեն սննդակարգից, ՌԻԱ Նովստիին  ասել է սննդաբան Օլգա Կորաբլևան։

Նրա խոսքով՝ լյարդի հիվանդությունների դեպքում այս բանջարեղենն անցանկալի է օգտագործել. եթե օրգանն անառողջ է, ապա կարոտինը չի օգնի օրգանիզմին։

Հակացուցումներից են նաև ստամոքսի կամ աղիների խոցը և էնտերիտը (բարակ աղիների պատերի բորբոքում)։ Կորաբլևան ավելացրել է նաև, որ գազարը չպետք է լինի փափուկ և խորդուբորդ, ինչպես նաև չպետք է ունենա բծեր ու ճաքեր (դա նշանակում է, որ միջուկը փչացած է): «Եթե գագաթները շատ հաստ են, ապա, ամենայն հավանականությամբ, արմատային բերքը կոշտ կլինի»,- ասել է սննդաբանը։

shantnews.am