«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ամուսինները մեղմ ժպտում են։ Իրինան հմայիչ կերպարում է․ կրում է սեւ գույնի, ուսը բաց զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Համաձայնեք, որ ձմռան շունչն ամենաշատը զգում եք տոնական օրերին։ Երբ տանն ես, երեխաներիդ ու սիրելիիդ հետ, բավականին շատ ժամանակ ունես իրենց հետ անցկացնելու, ֆիլմեր դիտելու, սիրածդ գիրքը կարդալու, և պարզապես ոչինչ չանելու եւ վայելելու ազատ ժամանակդ։ Այդպես պետք է լինի ձմեռը մի տեսակ տաքուկ։ Ու չմոռանաք կրկնել, որ սիրում եք ու շաաաատ», – գրել է երիտասարդ մայրիկը։