Այսօր ամերիկյան McDonald’s կորպորացիան ունի ռեստորաններ ամբողջ աշխարհում: Չնայած այն բանին, որ արագ սնունդը համարվում է վնասակար առողջության համար, այս ռեստորանում միշտ բազում մարդիկ կան, որոնք ցանկանում են համտեսել ֆիրմային համբուրգեր, կարտոֆիլ ֆրի և շատ այլ համեղ ուտեստներ:
- McDonald’s-ի ճաշացանկի առաջին կետը ի սկզբանե եղել է հոթ-դոգը, այլ ոչ թե համբուրգերը:
- Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է McDonald’s-ում:
- «Կեսար» աղցանը McDonald’s-ում ավելի կալորիական է, քան համբուրգերը:
- McDonald’s-ի ռեստորանները օրական կերակրում են 68 մլն մարդու, որն ավելի մեծ թիվ է, քան Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը:
- McDonald’s-ի օրական շահույթը կազմում է 75 մլն դոլար:
- McDonald’s-ի լոգոտիպը ավելի տարածված է, քան խաչը:
- «Բիգ մակը» վաղուց օգտագործվում է որպես տնտեսական ինդեքս՝ տարբեր երկրներում բնակչության գնողունակության համեմատման համար:
- McDonald’s-ն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է:
- Մեծ Բրիտանիայի թագուհին ունի սեփական McDonald’s ռեստորան, որը գտնվում է Բուքինգհեմյան պալատի մոտ:
- 2005 թվականին մի տղամարդ՝ Ռոնալդ ՄաքԴոնալդ անունով, փաստացի կողոպտել է արագ սննդի Wendy’s ռեստորանը:
- Ինչքան էլ զարմանալի լինի, McDonald’s-ը ռեստորանների ամենամեծ ցանցը չէ: Ամենամեծը Subway ընկերությունն է:
- Հնդկաստանում մեկ Բիգ մակի գումար աշխատելու համար միջին վիճակագրական հնդիկը պետք է աշխատի մոտ 6 ժամ:
- Շատ քչերը գիտեն, որ 1970-ականներին McDonald’s-ում կարելի էր պիցցա պատվիրել:
- Ճապոնիայում Ռոնալդ ՄաքԴոնալդին կոչում են Դոնալդ ՄաքԴոնալդ, քանի որ ճապոներենում չկա հստակ «Ռ» հնչյունը:
- McDonald’s-ի շարքային աշխատակցից պահանջվում է 7 ամիս, որպեսզի նա վաստակի այնքան գումար, որքան վաստակում է McDonald’s-ի գլխավոր տնօրենը մեկ ժամում:
- McDonald’s-ի կորպորատիվ կայքում ընկերության աշխատակիցներին խորհուրդ է տրվում չօգտագործել արագ սնունդ:
- Տարեկան ավելի քան 80 հազար մարդ ստանում է համբուրգերոլոգի բակալավրի դիպլոմ՝ ավարտելով McDonald’s կորպորացիայի համբուրգերի համալսարանը:
- Բիգ մակի, ֆրիի և մեծ կոլայի օգտագործումից ստացած ամբողջ կալորիաներն այրելու համար անհրաժեշտ է քայլել 7 ժամ անընդմեջ:
- Ամեն 14.5 ժամը մեկ McDonald’s կորպորացիան բացում է նոր ռեստորան:
- McDonald’s-ի կորպորատիվ քաղաքականությունն արգելում է McDrive պատուհանից մատուցել նրանց, ովքեր պատուհանին են մոտենում ձիու վրա նստած:
- Արիզոնա նահանգի Սեդոն քաղաքում գտնվում է միակ McDonald’s ռեստորանը՝ փիրուզային լոգոտիպով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը