Էշի խոտը և վագրի պատիժը
Advertisement 1000 x 90

Էշի խոտը և վագրի պատիժը

Էշն ասում էր «Խոտը կապույտ է», իսկ վագրը համառում, թե «Ոչ, խոտը կանաչ է»։

Վիճելով եկան առյուծի մոտ։

-Արքա,-զռռաց էշը,- Ասա, որ խոտը կապույտ է։

-Այո, խոտը կապույտ է,-պատասխանեց առյուծը։

-Դե վագրին պատժեք։ Նա ասում է, որ խոտը կանաչ է։

Առյուծը հրամայեց պատժել վագրին։ Էշի ուրախությանը չափ չկար։ Թռվռալով գնում էր ու կրկնում «Խոտը կապույտ է՜»։

-Արքա, ինչո՞ւ եք ինձ պատժում, հարցրեց վագրը,- Ախր խոտը կանաչ է, չէ՞։

-Այո, խոտը կանաչ է, իսկ քո պատիժը կապ չունի խոտի գույնի հետ։ Դու պատժվում ես այն պատճառով, որ քեզ նման համարձակը, հպարտն ու խելացին, էշի հետ վիճելու վրա չպետք է ժամանակ վատներ։ Դա դեռ քիչ է, վերջում էլ այդ հարցով դիմեր ինձ։

Հիմարի համար, ոչ ճշմարտությունն է կարևոր, ոչ էլ իրականությունը։ Նա միայն ձգտում է, որ իր անմիտ համոզմունքներն արդարացված լինեն։

Կհիշե՞ք մի դեպք, երբ հիմարի հետ վիճելիս ընդունի իր սխալն ու խոնարհվի ճշմարտության առաջ․․․ եղե՞լ է նման բան։

Ռուբեն Կարոյանի էջից

 



Նման նյութեր