«Ինչքան շուտ գիտակցենք, որ հեշտ լուծումներ չկան, էդքան շուտ կհասնենք «բա ինչ անել» փուլին»․ Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Ինչքան շուտ գիտակցենք, որ հեշտ լուծումներ չկան, էդքան շուտ կհասնենք «բա ինչ անել» փուլին»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը․

«2018-ի գարնանը, իմ պատկերացմամբ, մարդկանց բողոքը սոցիալական էր, որը քաղաքական ուժերը հմուտ օգտագործեցին։ Մարդկանց տվեցին հույս, խոստումներ ու առաջացրեցին սպասումներ, որոնք իսկզբանե անիրականանալի էին, որովհետև ոչ տնտեսական թռիչքի համար նախադրյալներ կային, ոչ սոցիալական արդարության պայմաններ։

Բայց դա մի կողմ։ Էստեղ կարևոր ա հասկանալ, որ ով էլ խոստանում ա հրաշքներ՝ շարքային շարլատան ա։ Մոտակա տասնամյակները մեր գլխին մանանա չի թափվելու, որովհետև չկա էդ մանանան ու չկա դրա առաջացման հիմք։

Ինչքան շուտ գիտակցենք, որ հեշտ լուծումներ չկան, խալյավա չկա, օդից կպցնել չկա, էդքան շուտ կհասնենք «բա ինչ անել» փուլին։ Նախ, հասունանալ, որպես հասարակություն։ Չես կարող սպասել, երբ ենք դառնալու Սինգապուր ու զուգահեռ ղժժալ վոլոնտյոռություն անողների վրա, կամ փողոցում քո քցած թուղթը բարձրացնողի։ Չէ, ինքը հարիֆ չի, հարիֆը քցողն ա։

Կամ ապառիկով այֆոն առնել ու չօգտագործել ինքնակրթվելու անծայրածիր հնարավորությունները համացանցի, բայց բողոքել, որ Տիկ-Տոկում սաղ դեբիլ են։ Իսկ կարող ա դու էլ ես իրանցից մեկը՞:

Չես կարա հրաժարվես պրակտիկանտ գնալ, որովհետև քեզ պալոժ չի, բայց սպասես, որ քեզ հեսա 500-հազարանոց գործ կառաջարկեն։

Չես կարա որևէ հավելյալ արժեք հանրության համար չստեղծես, բայց հա ամեն ինչից դժգոհես։

Ու քանի որ մենք դեռ նույնիսկ մոտիկ չենք եկել հանրային շահի ու գաղափարախոսության ձևավորմանը, չի դզվելու»։



Նման նյութեր