Մոդել Սյուզաննա Սեդրակյանը նոր ֆոտոշարք ունի: Լուսանկարներում նա հավատրիմ է իր համարձակ ոճին և՝ փայլուն՝ բառի ուղիղ իմաստով. մոդելն այս անգամ ընտրել է դիմահարդարման նոր տարբերակ:
El.am-ի հետ զրույցում Սյուզաննան նշեց, որ իրեն ոգեշնչել է դիմահարդար Նատալի Տոնոյանը: Սյուզաննայի խոսքով՝ իրենք հաշվի են առել նորաձևության վերջին տենդենցներն ու դրանք հարմարեցրել են իր համարձակ ոճին: Նոր՝ 2017 թվականի պլանների մասին մոդելը լռեց, փոխարենը շնորհավորեց բոլորիս հին Նոր տարին: