«Տարին ինձ համար այդքան էլ լավ չի սկսվել»․ Գարիկ Խարլամովը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տարին ինձ համար այդքան էլ լավ չի սկսվել»․ Գարիկ Խարլամովը հոսպիտալացվել է

Ռուս դերասան եւ հեռուստահաղորդավար Գարիկ Խարլամովը Ինստագրամում հրապարակում է արել՝ պատմելով իր հոսպիտալացման մասին։

«Անսպասելիորեն պարզվեց, որ բացի քովիդից՝ մոլորակում մնացել են նաեւ անգինան եւ գրիպը։ Այդ պատճառով տարին ինձ համար այնքան էլ լավ չի սկսվել»,- նշել է Խարլամովը։ Դերասանը կատակել է, որ կիսազառանցանքի վիճակում իր մոտ սոցիալական ցանցում իր մասին պատմելու տարօրինակ ցանկություն է առաջանում։

«Ոչ մի անգամ 39,6 աստիճանի ջերմությամբ հրապարակում չեմ արել։ Սա առաջինն է։ Ի՞նչ է մտքիդ գալիս ջերմության դեպքում։ Ուրիշ ոչինչ, բացի սա հրապարակելու տարօրինակ ցանկությունից։ Ինչո՞ւ է դա ինձ հարկավոր։ Առհասարակ հարկավոր չէ՞։ Ինչո՞ւ եմ ես սա արել։ 39,6: 40-ում արդեն չես հրապարակի։ Թեեւ ես 40 տարեկան եմ։ Եվ ես հրապարակեցի։ Վերջ, զառանցանքն անցավ։ Մի հիվանդացեք»,- նշել է Խարլամովը։

style.news.am