Կարո՞ղ է արդյոք սովորական մրսածությունը պաշտպանել կորոնավիրուսից
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք սովորական մրսածությունը պաշտպանել կորոնավիրուսից

Սովորական մրսածությունից T-բջիջների բարձր քանակությամբ մարդիկ ավելի քիչ են ենթարկված կորոնավիրուսով վարակման վտանգին: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Քինգս քոլեջի գիտնականները, ովքեր նոր հետազոտության արդյունքները հրապարակել են Nature Communications գիտական ​​ամսագրում։

Հետազոտությունը մեկնարկել էր 2020 թվականի սեպտեմբերին, երբ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը դեռ չէր վարակվել կորոնավիրուսով եւ չէր պատվաստվել դրա դեմ։ Գիտնականներն ուսումնասիրել են 52 կամավորի, ովքեր ապրում էին վարակված անձի հետ։ Կամավորները ՊՇՌ թեստեր են հանձնել 4 եւ 7 օր հետո:

Արյան նմուշները վերցվել են հիվանդի հետ շփվելուց հետո 6 օրվա ընթացքում: Դա մասնագետներին հնարավորություն է տվել վերլուծել առկա T բջիջների մակարդակները, որոնք արտադրվել են մրսածություն առաջացնող այլ սովորական կորոնավիրուսների կողմից:

Ինչպես պարզվել է, որ 26 կամավորի մոտ, ովքեր չեն վարակվել, այդ T բջիջների մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան հետազոտության մնացած մասնակիցների մոտ, ովքեր վարակվել էին:

«Վիրուսից պաշտպանվելու համար այս T բջիջները գրոհում են սպիտակուցները COVID-19 վիրուսի ներսում, այլ ոչ թե փշանման սպիտակուցի մակերեւույթի սպիտակուցը»,- նշել է հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Աջիթ Լալվանին:

med.news.am