Դերասանուհի Ելենա Պրոկլովան, որը կաթվածի հետեւանքով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, պատմել է իր ինքնազգացողության մասին, հայտնում է Gazeta.ru-ն։
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, այստեղ պարզապես թույլ չեն տալիս հեռախոսով խոսել, ինձ հինգ րոպե ժամանակ են տվել։ Ինձ մոտ կաթվածի «լավագույն» տարբերակն է, շարժողական, մտավոր կարողությունները չեն տուժել, վնասված է ուղեղիկը, դա վեստիբուլյար ապարատ է։ Մշտապես սրտխառնոց եւ գլխապտույտ ունեմ։ Փետրվարի սկզբին ստենտ կտեղադրեն, խոստանում եմ՝ փետրվարի վերջին արդեն լիովին առողջ կլինեմ»,- նշել է դերասանուհին։
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Պրոկլովայի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել նախօրեին։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ դերասանուհին կաթված է ստացել։