Հոլիվուդյան դերասանուհի Ռեբել Ուիլսոնը պարզաբանել է, թե ինչպես է իրեն հաջողվել ազատվել ավելորդ քաշից։ 2021թ․-ին դերասանուհին նիհարել է 35 կիլոգրամով, հայտնում է Daily Mail-ը։
Apple Fitness+-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարում իր գաղտնի զենքը եղել է քայլքը։ Նա նշելէ, որ բժշկական կենտրոնում բժիշկը բարձր ինտենսիվությամբ մարզումների փոխարեն իրեն խորհուրդ է տվել սկսել քայլել։
«Բարձր ինտենսիվության կարիք չկա, պարտադիր չէ սար բարձրանալ, պարզապես չափավոր քայլք օրը մեկ ժամ։ Ձեր մարմնակազմության դեպքում դա անցանկալի քաշից ազատվելու լավագույն միջոցն է»,- բժշկի խոսքերը մեջբերել է Ուիլսոնը։