Բրիտանացի միլիարդատերը թենիսի խաղահրապարակով զբոսանավ է ստացել
Advertisement 1000 x 90

Բրիտանացի միլիարդատերը թենիսի խաղահրապարակով զբոսանավ է ստացել

Abeking & Rasmussen գերմանական նավաշինարանը ջրարկել է 98-մետրանոց Aviva գերզբոսանավը, որը կառուցվել է բրիտանացի միլիարդատեր Ջո Լյուիսի պատվերով: Այդ մասին հաղորդվում է հունվարի 16-ի մամուլի տեղեկագրում:

Զբոսանավը սարքավորված է հիբրիդային ուժային կայանքով և կարող է մինչև 11 հանգույց (ժամում 20 կիլոմետր) արագություն զարգացնել միայն էլեկտրաշարժիչներով: Նավի առավելագույն արագությունը 20 հանգույց է (ժամում 37 կիլոմետր): Դրա մշակմամբ զբաղվել է Reymond Langton Design բյուրոն: Նավի առանձնահատկությունը թենիսի խաղահրապարակն է, որն ունի 20 մետր երկարություն, 10 մետր լայնություն և 6 մետրի հասնող առաստաղ:

Զբոսանավի շինարարության ամբողջական ցիկլը տևել է ընդամենը 35 ամիս. իր տիրոջն այն կհանձնվի 2017 թվականի գարնանը: Զբոսանավն ամենամեծն է դարձել նավաշինարանի պատմության մեջ:

Ջո Լյուիսը բրիտանացի բիզնեսմեն է, որի կարողությունը Forbes-ը գնահատում է 5,3 մլրդ դոլար: Նա Tavistock Group ներդրումային ընկերության հիմնական սեփականատերն է: