
Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կրկնապատկել են իրենց կարողությունները կորոնավիրուսային համաճարակի առաջին երկու տարիների ընթացքում, նշված է Oxfam կազմակերպության զեկույցում:
Համաշխարհային տնտեսական ֆորումի հովանու ներքո անցկացվող համաշխարհային առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովից առաջ հրապարակված զեկույցում Oxfam-ը հայտնել է, որ ամենահարուստ մարդկանց կարողությունը 700 միլիարդ դոլարից հասել է 1,5 տրիլիոն դոլարի՝ միջինը օրական աճելով 1,3 միլիարդ դոլարով:
Oxfam-ը նշում է, որ միլիարդատերերի հարստությունն ավելի շատ է աճել համաճարակի ժամանակ, քան նախորդ 14 տարիներին:
Մինչդեռ, ըստ տվյալների, տնտեսական անհավասարության պատճառով ամեն օր 21,000 մարդ է մահանում: