Կյանքը կեղտ է
Ձեր մտքերն իսկական մարտադաշտ են և վայր, որտեղ գլոբալ հակամարտություններ են ծնվում: Ձեր գլխում պտտվող վատատեսական կանխատեսումների կեսը երբեք չի իրականանա, իսկ դուք այդ ընթացքում ձեր կյանքը կթունավորեք այդ հիմարություններով: Իսկ եթե չեք ուզում ձեր կյանքում կորցնել ուրախության և հանգստության կեսը, ուղղակի սեփական վատատեսական ներքին ձայնին հրահանգեք, որ լռի: Դադարեցրեք ձեր ներքին պատերազմները, դուք չեք կարող ձեր կյանքից դեն նետել հակամարտությունը և պայքարը, բայց կարող եք դրանք դեն նետել ձեր գլխից:
Նրանք իրավացի են
Ուշադրություն մի դարձրեք ձեզ շրջապատող բացասական բաներին և թույլ մի տվեք, որ ուրիշի կարծիքը թունավորի ձեր մտքերը: Նայեք մարդկանց, որոնք քննադատում են ձեզ կամ մեղադրում են ինչ-որ բանի համար:
Ձեզ դո՞ւր է գալիս, թե նրանք ինչ տեսք ունեն, ինչպես են իրենց պահում, ինչպես են ապրում: Նրանք երջանի՞կ են: Եթե ոչ, մոռացեք նրանց կարծիքը: Նրանք գերադասում են թունավորել իրենց և ուրիշների կյանքը և դուք պարտավոր չեք մասնակցել նրանց հոգևոր քայքայմանը: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ սնուցել բացասական հույզերով, անմիջապես դա դեն նետեք գլխից, հենց որ բառերը մարեն օդում:
Ոչինչ չի փոխվում
Նման մտքերից ապատիա է սկսվում, այնպես որ, ձեզ մի ծանրաբեռնեք անհույս ճակատագրապաշտությամբ: Դուք ինքներդ եք ընտրում, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը, բայց, ընտրություն կատարելով, հիշեք, որ դրա համար ժամանակ անհրաժեշտ կլինի. փոփոխությունների համար կարող է մեկից ավելի տարի անհրաժեշտ լինել: Անհամեմատ ավելի կարևոր է որոշել, թե դուք դեպի ուր եք ձգտում և ինչ եք ուզում տեսնել վերջում, քան թե արագ ստանալ դա: Ամբողջ կյանքը կազմված է ձեռքբերումների շարանից և դուք միշտ ճանապարհին կլինեք, դեպի ձեր իդեալը առաջանալիս: Ամենից հաճախ ազնիվ պատասխանն է` «ոչ մի բան» կամ «չափազանց քիչ»: Այս կյանքում անշարժ ոչինչ չկա. ամեն ինչ շարժվում է դեպի ինչ-որ տեղ, զարգանում է և փոխվում և միայն ձեզանից է կախված, թե ինչ ուղղությամբ կլինի դա:
Կյանքը պետք է հեշտ լինի
Այս կյանքում ամեն ինչ էլ կա` ուրախություն և խաղաղություն, փորձություններ և խոչընդոտներ: Եթե դուք մշտապես խուսափում եք խոչընդոտներից, փորձություններից և արգելքներից, փախչում եք բախումներից և հակամարտություններից և չեք կարողանում պայքարել ձեր ցանկության համար, ձեր կյանքը հազիվ թե հիշեցնի այն, ինչ ուզում եք տեսնել: Ծնողները կարող են երես տալ կամակոր երեխաներին, որոնք ուզում են ստանալ ամեն ինչ և միանգամից, բայց կյանքը խիստ դաստիարակ է Այնպես որ, ստիպված կլինեք վերջ տալ խնդիրներից և ուշացումներից վիրավորվելուն և սկսել ինչ-որ բան անել:
Մեղավոր է ով ասես, բայց ոչ ես
Մենք հաճույքով ընդունում ենք մեր վաստակը, բայց հրաժարվում ենք սխալներից և ձախողումներից, մեր անհաջողության համար մեղադրում ենք ուրիշ մի բանի, օրինակ` կառավարությանը, աշխատակիցներին կամ հանգամանքներին:
Պետք է հասկանալ, որ սխալներն անխուսափելի են, չէ որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Այդ պատճառով պետք է կարողանալ խոստովանել սեփական ձախողումները և պատասխանատվություն ստանձնել դրանց համար: Սխալների միջոցով մարդիկ գիտելիքներ և փորձ են ձեռք բերում, ավելի իմաստուն և ուժեղ են դառնում, այդ պատճառով պետք չէ որևէ մեկին մեղադրել սեփական ձախողումների համար. արդարացիորեն գնահատեք ձեր մեղքը, դաս քաղեք դրանից և մոռացեք դրա մասին:
Ես չեմ վերահսկում իմ զգացմունքները
Ձեզ այդպես է թվում, որովհետև դուք երբեք չեք փորձել: Օրվա ընթացքում դուք նյարդայնանալու շատ պատճառներ եք ունենում, օրինակ` պերֆորատորի առավոտյան ձայնը կամ դրամարկղի մոտ կիլոմետրանոց հերթը: Այդ ամենը տհաճ է, բայց միայն դուք եք ընտրում, թե ինչպես արձագանքեք դրան:
Կորչի հուզական ստրկությունը դուք կարող եք վերահսկել ձեր հույզերը, գիտակից լինել ամբողջ օրը և չվշտանալ մանրուքների համար: