Ինչու պետք չէ պլանների մասին պատմել շրջապատին՝ մինչեւ նպատակին հասնելը
Advertisement 1000 x 90

Ինչու պետք չէ պլանների մասին պատմել շրջապատին՝ մինչեւ նպատակին հասնելը

1. Ուղեղը տարբերություն չի տեսնում, դուք իրական ձեռքբերումների մասին եք պատմում, թե՞ ապագայի ծրագրերի: Երբ պատմում եք վերջնական նպատակի մասին, ուղեղն իր համար նշում է՝«նպատակին հասել ենք»: Գիտնականներն են ապացուցել:

2. Մի՛ շփոթեք վերջնական նպատակի մտածված վիզուալացումը եւ ավտոմատ վիզուալացումը, որն առաջանում է, երբ կիսում եք ապագայի պլանները: Դրանք երկու տարբեր բաներ են: Մտածված վիզուալացումը կարելի է եւ պետք է օգտագործել առօրյա կյանքում: Այն հրահանգներ է տալիս մեր ենթագիտակցությանը, իսկ այն, իր հերթին, պարտադիր նպատակին հասնելու ուղիներ է գտնում:

3. Երբ մենք մեր առջեւ նպատակ ենք դնում, դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ քանակությամբ վառելիք է տրվում: Այդ վառելիքն այնքան հզոր է, որ ցանկացած հասանելի միջոցով ձգտում է իրացվել: Թույլ մի տվեք, որ այն իրացվի միայն շրջապատի հետ զրույցների միջոցով:

news.am