«Երեւան էինք մեկնել հյուրախաղերի»․ ինչպես է Ալեքսանդր Աբդուլովը Հայաստանում առաջարկություն արել Իրինա Ալֆյորովային
Advertisement 1000 x 90

«Երեւան էինք մեկնել հյուրախաղերի»․ ինչպես է Ալեքսանդր Աբդուլովը Հայաստանում առաջարկություն արել Իրինա Ալֆյորովային

Ռուսական կինոյի ամենագեղեցիկ զույգը․ հենց այսպես էին անվանում Իրինա Ալֆյորովայի եւ Ալեքսանդր Աբդուլով զույգին։ Քչերը գիտեն, բայց «Կարնավալ» ֆիլմի աստղն ապագա կնոջն առաջարկություն է արել Հայաստանի մայրաքաղաքում՝ Երեւանում։

«Առաջին շրջագայություններն էին։ Մենք Երեւան մեկնեցինք, հյուրանոցում էինք ապրում։ Թատրոն գնալու ճանապարհին Ալեքսանդրը կագնեցրեց ինձ եւ առաջարկեց ամուսնանալ իր հետ։ Ես ասացի՝ եթե ձեռքերիդ վրա տանես մինչեւ թատրոն, գուցե, ամուսնանամ քեզ հետ։ Սաշան գրկեց ինձ եւ տարավ մինչեւ թատրոնի մուտքը։ Ամբողջ թատերախումբը տեսավ մեզ։ Ստիպված էի համաձայնել»,- Ալֆերովայի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Դա դերասանուհու երկրորդ ամուսնությունն էր։ Նա նախորդ ամուսնուց՝ բուլղարացի դիվանագետ Բոյկո Գյուրովից դուստր ունի։ Աբդուլովը հեշտությամբ է լեզու գտել երեխայի հետ, եւ կարճ ժամանակ անց երկուամյա Քսյուշան սկսել է նրան հայր անվանել։ Միայն թե, հնարավոր չէ այդ ամուսնությունը երջանիկ անվանել։

Դերասանների ամուսնալուծությունն ուղեկցվել է ասեկոսեներով, ենթադրություններով; Ըստ վարկածներից մեկի՝ նրանք բաժանվել են Աբդուլովի արկածների պատճառով։ Նախկին կինը մի անգամ խոստովանել էր, որ Ալեքսանդրը չափից շատ է խանդել, իսկ հետո «հեռացել է ու այլեւս չի վերադարձել»։ Բայց մեկ այլ վարկած էլ է շրջանառվում։ Իբրեւ Իրինան սկսել է հանդիպել դերասան Սերգեյ Մարտինովի հետ, որն ավելի ուշ նրա ամուսինն է դարձել։ Իբրեւ հենց այդ սիրավեպն է բաժանության պատճառ դարձել։

news.am