
Տոնգա ծայրամասային կղզիները մեծապես տուժել են հզոր հրաբխի ժայթքումից և ցունամիից, ավերվել է մի ամբողջ գյուղ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տոնգայի ոստիկանությունը հայտնել է երկու հաստատված մահվան մասին: Երկրում կապի դադարեցման պատճառով զոհերի իրական մասշտաբները պարզ չեն։
Ավստրալիայի Խաղաղ օվկիանոսի հարցերով նախարար Զեդ Սեսելյան ասել է, որ Տոնգայի պաշտոնյաները հույս ունեն մարդկանց տարհանել մեկուսացված Հաապայ կղզիների խմբից և այլ ծայրամասային կղզիներից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղաղօվկիանոսյան Տոնգա երկրում ցունամի է տեղի ունեցել, որի պատճառ է դարձել ստորջրյա հրաբխի ժայթքումը։
🌋
Aerial view of this week’s first eruption of Tonga’s volcano.
🇹🇴 #Tonga #TongaVolcano #Tongaeruption via IG karmagawa pic.twitter.com/WkBLVXHttq
— Alexander Verbeek 🌍 (@Alex_Verbeek) January 16, 2022