Չզտված տեղեկատվության գերհագեցվածությունն ու ամենահասությունը ինչ-որ չափով ռիսկային է դարձել հասարակությունների համար ամբողջ աշխարհում։ Փչացած հեռախոս մանկական խաղի սկզբունքով շատ ճշմարտություններ աղավաղվում են, մարդիկ իրենք իրենց առջև դնում են անհեթեթ նպատականեր, խնդիրներ, որոնց չստացվելու դեպքում ընկնում են ընկճախտների մեջ։ Ինստագրամից, Տիկ Տոկ-ից և այլ սոցիալական հարթակների իրենց էջերից մեզ են ժպտում Ֆասթ ֆուդ ուտող նիհարիկ մոդելները, նյարդային գլյուտեն-ֆրի տիկինները պահանջում են բացառենք մեր սննդակարգում գլյուտենը, ավելորդ քաշով սննդաբաններն էլ տեսաուղերձներ են պատրաստում և մանրամասն պատմում, թե ինչպես խուսափենք ավելորդ քաշից և թե ինչ վատ բան է գիրությունը։ Դե եկ, վարդապետ ու մի խենթանա… Չենք խենթանում, ուղղակի անհարմար թվացող այս հարցերն առանց ամոթի ուղղում ենք Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին։
1. Ինչո՞ւ է այդքան նորաձև դարձել գլյուտենին «նեղացնելը», չէ որ այն վնաս է միայն նրանց համար, ովքեր ունեն դա յուրացնելու խնդիր։ Ինչո՞վ է, ի վերջո, այն այդքան վտանգավոր, ինչի մեջ է շատ, ինչպես խուսափել մեր գլխին գլյուտենը պատուհաս դարձնելուց։
-Իսկապես գլյուտենը և գլյուտենի պարունակությունը սննդակարգում թեման շատ արդիական է և պիտի ընդգծեմ, որ զարգացած երկրներում շատ ավելի արդիական է այս մասին խոսելը, անհանգստանալը, հետևելը։ Գլյուտենը հայերենում սնձանն է։ Այն այդքան սարսափելի չէ, ինչպես պատմում են…երբ մարդկանց սկսում ես նկարագրել, թե ինչ է սնձանը, վախերն անցնում են։ Դա ընդամենը սպիտակուց է, որը որ պարունակում է հատիկեղենը՝ ցորենը, գարին, այն վնասակար է միայն այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում մարսել դա, որովհետև չունեն այն ֆերմենտը, որը նպաստում է դրա յուրացմանը։ Դա կոչվում է Ցելիակիայի հիվանդություն։ Ոչ միան Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ազգաբնակչության մեջ շատ ցածր է նման հիվանդության ցուցանիշը։ Ուղղակի հիմա անհրաժեշտ պայման է դարձել, որ սննդամթերքի վրա գրվի ոչ միայն գլյուտենի, այլ ալերգենների մակնշումը ևս,որը շատ կարևոր է, իհարկե, բայց երբ նշվում է, որ այս մթերքը չի պարունակում գլյուտեն, կամ լակտոզ, մադկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե դրանք շատ ավելի առողջարար են։ Մենք առաջնորդվում ենք միայն ապացուցողական սննդագիտությամբ, հիմա ամբողջ աշխարհում դիաբետով հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել մթերքներ, որոնք ունեն ցածր գլիկենիկ ինդեքս, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ դիաբետիկ մարդկանց համար այն ունի կարևոր նշանակություն , այդ թվում նաև բազում հիվանդությունների կանխարգելիչ է։ Գլյուտենի դեպքում էլ հետզոտությունները ցույց են տվել, որ այդ թրենդներին հետևելը որևէ կերպ դրական չի անդրադառնում առողջության վրա։Ավելին, կան մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ կան մարդիկ, ովքեր ինքնագլուխ սահմանափակում են գլյուտենի օգտագործումը, կանգնում են խնդիրների առջև, որովհետև ավտոմատ կերպով նրանց մոտ սահմանափակվում է բջջանյութի կամ թաղանթանյութի օգտագործումը, որը ունի շատ կարևոր նշանակություն աղիքային միկրոֆլորայի համար։ Սա շատ կարևոր է, օրինակ, տեսեք , մենք հիմա ամբողջ աշխարհին ասում ենք, որ պետք է ամբողջահատիկ հաց օգտագործել, որովհետև ամբողջահատիկ հացի մեջ կան շատ կարոր բաղադրիչներ ու նաև կա գլյուտեն, որը ոչ մի կերպ չի վնասի ,եթե չունենք ցուցում կամ նշածս հիվանդությունը։
2.Ինստագրամում մոդելները շարունակ հրապարակում են լուսանկարներ, որտեղ ֆասթֆուդ կամ ոչ այնքան առողջ սնունդ են ուտում և մնում են նիհարիկ, առողջ ու ամրակազմ, ինչպե՞ս սա կբացատրեք։ Արդյոք, ֆասթֆուդն, իրոք այնքան վատն է, ինչքան պնդում են մեդիաները։
-Ինձ համար հրապարակված լուսանկարնեը ոչինչ չեն նշանակում, գուցե լուսանկարի պարապած մոդելն ամբողջ օրն ուտում է կանաչ աղցան և խավիար, բայց այլ նպատակներից ելնելով ֆասթֆուդ է գովազդում, որովհեև ֆասթֆուդը չի հանդիսանում մարդու լիարժեք և հաշվեկռված սննդակարգի համար լավորակ մթերք։Օրինակ, եթե վերցնենք մի կլասսիկ ֆասթֆուդ՝ մեկ բուրգեր և գազավորված ընպելիք՝ անգամ ամենափոքր չափի, ապա միայն շաքարի պարունակությունը ըմպելիքում ձեր օրական շաքարի թույլատրելի լիմիտը կգերազանցի,իսկ բուրգերի մեծ քանակությամբ ածխաջրերն ու հագեցած ճարպաթթուները օգտակար աղբյուրներ չեն օրգանիզմի համար։ Ընդգծելով, որ քաշը առողջության ինդիկատոր չէ, լինել նիհար, չի նշանակում լինել առողջ (այնպես չէ, որ նիհար մարդիկ չեն հիվանդանում), պիտի շեշտեմ զուտ սննդանյութերի օգտակար աղբյուրների կարևորությունը։ Եթե նայենք այն երկրների բնակիչներին, ովքեր ունեն ֆասթֆուդի բարձր սպառման մակարդակ, կտեսնեք ճարպակալման խնդիրներով մարդկանց բարձր ցուցանիշ, որովհետև ֆասթֆուդը հատկապես վտանգավոր է,երբ այն սովորության է վերածվում, թե չէ ամիսը մեկ-երկու անգամ ուտելը չի վնասի։Իսկ եթե մարդը դառնում է ֆասթֆուդով սնվող, ապա ունենալու է սննդանյութերի վատ աղբյուրներ ու առողջական խնդիրներ։
3.Բոլորը պնդում են նախաճաշի կարևորության մասին, արդյոք, իրոք պարտադի՞ր է ամեն օր նախաճաշել, եթե ուտել չես ուզում առավոտվա ժամերին։ Ինպես ձևավորել նախաճաշի մշակույթը և արդյոք, 6-ից հետո ուտելն, իրոք վնակար է առողջության և ամեն օր մի քանի քայլ հետ է մեզ մղում գեղեցիկ մարմին ունենալու երազանքից։
-Այս հարցը այն հարցն է, որ եթե տաք 3 ոլորտային մասնագետի, պրոֆեսիոնալի, կարող եք ստանալ 3 տարբեր ու հիմնավորված պատասխան։ Բայց փորձեմ տալ կոմպլեքսավորված պատասխան։Մարդը լիարժեք և բալանսավորված սննդակարգով պիտի սնվի մշտապես և դա պիտի դառնա սովորույթ և սովորութային։ Այս սկզբունքը պիտի պահպանել գրեթե ողջ տարվա ընթացքում, երբեմն իրեն կարող է թույլ տալ խախտումներ՝ արձակուրդներ, տոներ և այլն, բայց եթե ողջ տարվա ընթացքում ճիշտ է սնվել, դա նրան կներվի, կարելի է ասել մարդը վաստակել է այդ խախտումների իրավունքը։Մարդը պիտի սնվի օրվա մեջ 3 անգամ, որովհետև եթե այդպես չանի, կծանրաբեռնի մեկ ուտելիքը և ուշ ժամի գալով տուն՝ հագեցնելով քաղցը ու քնելով կծանրաբեռնի օրգանիզմը։Մարդու սննդակարգը ու կենսակերպը, ռիթմը պիտի իրար հետ կապ մեջ լինեն։ Չի կարղ երեկոյան ժամը 10-ին ու գիշերը 2-ին քնող մարդը ունենա նույն սննդայն ռեժիմը.օրինակ չուտեն 6-ից հետո, կամ առավոտյան 6-ին արթնացող և կեսօրին 12-ին արթնացող մարդիկ ունենան նույն պահանջը նախաճաշի։ Ընդհանրապես ցանկալի է, որ քնելուց 4 ժամ առաջ օրգանիզմ ուտելիք, սննդամթերք չներթափանցի, հետո կարևոր է, թե ինչ են ուտում. երեկոյան օրինակ խորհուրդ են տրվում թթու կաթնամթերքները, կամ կանաչ աղցանները և դրան հակառակ պետք է սահմանափակել հագեցած ճարպաթթուներով, ածխաջրերով և շաքարների պարունակությամբ ուտելիքները։ Բայց մյուս կողմից էլ պիտի նշեմ, որ հիմա շատ տարածված են ընդհատումային քաղցի սննդակարգերը, որոնք շատ պոպուլյար են ամբողջ աշխարհում և և շատ արդյունավետ են աշխատում։ Ինքս էլ ՝ տարիքից ելնելով և քաշի պահպանման նկատառումներով, այդպես եմ սկսվել սնվել. օրինակ՝ մեծ դժվարությամբ հրաժարվել եմ իմ վաղեմի սովորությունից՝ հագեցած նախաճաշից. ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, զուտ ժամանակի խնդիր էր, վարժվեցի 2 ժամ հետաձգված նախաճաշիս։
4.Վստահե՞լ դիետոլոգին, ով ունի ավելորդ քաշ։
-Սա թերևս բարդ հարց է։ Այստեղ կան մի քանի կարևոր խնդիրներ..ինչ կլինի, եթե ինքներս մեզ հարց տանք՝ կարելի՞ է վստահել այն բժշկին, ով ծխում է։Բնականաբար, այն բժիշկը, որ ծխում է, գիտի, թե ինչ վնաս է դա առողջությանը, բայց կարող է լինել շատ լավ մասնագետ. հիմա վստահե՞նք նրան, թե՞ ոչ, անձնական որոշում է, ես, օրինակ, չունեմ նման կարծրատիպային մոտեցում,որ ծխող բժիշկը անգրագետ է։ Հիմա գանք դիետոլոգին. դա գիտելիքով չի պայմանավորված,այլ կամքի ուժով։ Անխոս, նա ստիմուլ չի կարող տալ, բայց իր գործը, մասնագիտական խորհուրդները, նշանակումները կապ չունեն նրա քաշի հետ։ Քաշով դատելը դիետոլոգի մասնագիտական հմտությունները՝ միանշանակ սխալ է։
5.Կա՞ն արդյոք գեղեցկության մթերքներ, որ լավ են ազդում մաշկի, մազերի, ատամների և անգամ աչքերի փայլի վրա։
-Այո, անշուշտ կան նման մթերքներ, որոնք նաև գեղեցկության վրա են ազդում, բայց դրանք հիմնականում բավականին թանկ են. օրինակ ծովամթերքները, որ հարուստ են ցինկով, ավոկադոն, սաղմոնը, նուշը, որ պարունակում է վիտամին Е, բրոկոկլին,որը պարունակում է վիտամին А, C և սուլֆաֆան, կանաչ թեյը, նուռը, որի համար հիմա ամենալավ սեզոնն է այդ շատ կարևոր ֆլավոնոիդները ստանալու, գազարը, սխտորը, որ պարունակում է հակաօքսիդանտներ և, իհարկե, հակաբորբոքային միջոցներ։ Նշեմ նաև, որ կան մթերքներ, որ վատ են ազդում. օրինակ ատամների վրա բացասական ազդեցություն ունեն մուգ թեյերը, հատկապես սև թեյը, սուրճը,գունավոր ըմպելիքները։ Ինչ վերաբերվում է ոսկորների և ատամների ամրությանը, պիտի նշեմ կալցիումով հարուստ սննդամթերքների կարևորությունը և, իկհարկե, բերանի խոռոչի հիգիենան նույնպես շատ կարևոր է ատամների համար։
Սա իմ սիրելի թեման է, և ես կարելի է ասել ինձ երջանիկ եմ զգում,երբ հրավիրում են էսթետիկ բժիշկերի վերապատրաստման դասընթացներ վարելու, կամ դասախոսություններ կարդալու,որովհետև ինձ հիմնականում հրավիրում են խոսելու թունավորումներից և այլ ոչ այնքան հաճելի թեմաներից։