
ԱՄՆ Օկլահոմայի հետազոտական կենտրոնի գիտնականների խումբը պարզել է, որ երջանիկ է այն ընտանիքը, որտեղ մարդիկ զբաղվում են սիրած գործով:
Պարզվել է, որ սիրելի աշխատանքը դրական է ազդում մարդու հոգեհուզական վիճակի վրա, որի հետևանքով նա տուն է գնում լավ տրամադրությամբ, որն էլ դրական է ազդում ընտանեկան փոխհարաբերությունների վրա: Բացի այդ՝ այդպիսի մարդը նաև գոհ է լինում իր եկամտից:
Ընտանիքի ներսում հաճելի մթնոլորտի համար նաև կարևոր է, որ կինը ամուսնուց ավելի բարձր պաշտոն չունենա, ինչպես նաև այն, որ ամուսինները նույն տեղում չաշխատեն, հայտնում է gogetnews.info-ն: