Անցյալ տարի աշնանը Netflix-ը թողարկեց «Էմիլին Փարիզում» սերիալը, որի գլխավոր դերում նկարահանվել է Լիլի Քոլինզը: Ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում սերիալը դարձավ ամենաքննարկվողը սոցիալական ցանցերում և ընկերական միջավայրերում: Եվ պատճառը բոլորովին սերիալի հանճարեղությունը չէր: Սերիալը, որը պատմում է աշխատանքի բերումով Փարիզ տեղափոխված երիտասարդ ամերիկուհու մասին, լի է կլիշեներով, գլխավոր հերոսուհու գունագեղ կերպարներով և վերջինիս սիրային պատմություններով: Եթե ռոմանտիկ կատակերգությունների սիրահար եք և երազում եք Փարիզում հայտնվելու մասին, սերիալը, գուցե հավանեք: Իսկ որպես բոնուս սերիալը զարդարում են տղամարդիկ, որոնցից ամենագրավիչները տեղ են գտել մեր ցանկում: Դիտեք սերիալը, որն արդեն ունի երկու եթերաշրջան և երկարացվելու է ևս երկուսով, և ընտրեք Ձեր ամենասիրելիին:
Գաբրիել
Մաթյո Կադո
Թոմա
Անտուան
Թիմոթի
Ալֆի
Պատրաստեց Անի Գաբուզյանը