Ահա թե ինչպես եք դուք գործում, երբ հանդիպում եք ձեր ընտրյալին` համաձայն ձեր ծննդյան ամսի
Advertisement 1000 x 90

Ահա թե ինչպես եք դուք գործում, երբ հանդիպում եք ձեր ընտրյալին` համաձայն ձեր ծննդյան ամսի

Հունվար

Դուք ձեր սերը ռոմանտիկ կերպով եք արտահայտում: Ձեր հմայիչ անձն ու գրավիչ ժպիտը մագնիսի պես դեպի ձեզ է ձգում մարդկանց: Դուք ձեր ընտրյալին կնվիրեք լավագույնը, ինչ ձեր մեջ կա, և կանգ չեք առնի, երբ նա արդեն սիրահարված կլինի ձեզ:

Փետրվար

Դուք նրա ներկայությամբ ձեզ անվտանգ կզգաք: Դուք այլևս չեք անհանգստանում այն մասին, որ հարաբերություններում ինչ-որ բան այնպես չի ընթանա, և լիովին վստահում եք ձեր զուգընկերոջը: Դուք թույլ չեք տալիս, որ այդ կապն ամբողջովին կլանի ձեզ` միմյանց տարածություն ընձեռելով ու շարունակելով աշխատել ինքներդ ձեզ վրա:

Մարտ

Դուք ձեր ողջ սերը ձեր ընտրյալին եք տալիս: Դու գրավիչ եք և երկրպագուների պակաս չունեք: Այդ պատճառով էլ, երբ դուք հանդիպում եք ձեր միակին, դուք հիմնավորվում եք ու սկսում խորանալ հարաբերությունների մեջ: Դուք հասկանում եք, թե նա ինչքան կարևոր է ձեզ համար, ու բոլոր ջանքերը գործադրում եք այդ կապը չկործանելու համար:

Ապրիլ

Սկզբում դուք նախ համոզվում եք, որ նրա զգացմունքները ձեր հանդեպ անկեղծ են: Երբեմն դուք այնքան տարված եք ձեզնով, որ եսասեր եք լինում, բայց դա չի վերաբերում ձեր միակի ու անկրկնելիի հետ հարաբերություններին: Դուք զսպում եք ձեր էմոցիոնալ պոռթկումները` ընտրելով ձեզ համար լավագույն տարբերակը, որ առողջ հարաբերություններ պահպանեք ձեր զուգընկերջ հետ:

Մայիս

Դուք տեսնում եք նրա հետ ապագա: Ձեզ համար սիրո մեջ խաղաղությունը մեծագույն երազանք է: Դրա համար էլ, երբ դուք գտնում եք նրան, ով ձեզ հմայում է իր հոգով ու մարմնով, դուք, ժամանակ չկորցնելով, հստակ ցուցաբերում եք ձեր մտադրությունները նրա հանդեպ:

Հունիս

Դուք բաց չեք թողնում անցյալը: Դուք շատ գրավիչ ու ռոմանտիկ եք, բայց ձեր մեծագույն թերությունն այն է, որ դուք կառչում եք ձեր անցյալից` ի վիճակի չլինելով մոռանալ անհաջող սերը: Երբ դուք հանդիպեք այն միակին, նա ձեզ կսովորեցնի, որ ամենակործանարար կորուստը հանգեցնում է ինչ-որ մի հիանալի սկզբի:

Հուլիս

Դուք բացահայտորեն արտահայտում եք ձեր սերը: Դուք անկախ եք ու ազատասեր: Երբ դուք հանդիպում եք ձեր ընտրյալին, դուք կարող եք զգացմունքներն արտահայտելու հետ կապված բարդությունների հանդիպել: Սակայն հետագայում դուք բացվում եք ու նրան ցույց տալիս, որ պատրաստ եք նրա համար անել տառացիորեն ամեն ինչ:

Օգոստոս

Դուք ընդունում եք նրա բոլոր թերությունները: Դուք ուժերի գերլարումով փորձում եք գտնել այն սերը, որը կավարտվի ամուսնությամբ, քանի որ չեք հասկանում ու չեք ընդունում պատահական կապերը: Դուք նայում եք մարդկային արտաքինի սահմաններից անդին ու տեսնում ձեր զուգընկերոջ լավագույն գծերը:

Սեպտեմբեր

Դուք սերտորեն կախված եք այն բանից, թե նա ինչպես է իրեն զգում: Դուք ընկերասեր եք, շփվող ու սոցիալականացված: Սակայն ձեզ համար դժվար է ազնիվ ու անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ, և դա ձեր ու ձեր զուգընկերոջ  միջև խոչընդոտ է առաջացնում: Սերը, հասկացվածությունն ու մտերմությունը ժամանակի հետ կլինեն ձեր հարաբերություններում:

Հոկտեմբեր

Դուք հանձնվում եք: Դուք զգայուն եք ու համարում եք, որ ձեզ պատճառված յուրաքանչյուր ցավ կանխամտածված է արվում: Ձեր միակը կխթանի ձեզ դուրս գալ կոմֆորտ գոտուց, հանել սահմանափակումները ու սիրել ողջ հոգով:

Նոյեմբեր

Դուք կիսվում եք ձեր ամենանվիրական մտքերով: Դուք անկախ եք ու սիրում եք թաքցնել ձեր մասին անձնական ինֆորմացիան, քանի որ գնահատում եք կոնֆիդենցիալությունը: Երբ դուք սիրահարվում եք, աստիճանաբար ավելի բաց եք դառնում` կիսելով ձեր զուգընկերոջ զգացմունքները:

Դեկտեմբեր

Դուք նրան վստահեցնում եք, որ նա վախենալու բան չունի: Դուք բոլորի կողմից ցանկալի նվաճում եք և երբեք սիրո հետ կապված խնդիրներ չեք ունեցել: Դուք բացարձակապես հավատարիմ եք ձեր ընտրյալին ու ցույց կտաք, որ նա անհանգստանալու որևէ բան չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը