Asekose.am-ը ներկայացնում է երիտասարդ ռեժիսոր Սևակ Մանգուշյանի դեբյուտային «Լիճը» ֆիլմը՝ Անժելա Սարգսյանի մասնակցությամբ:
Ֆիլմը պատմում է Սառայի մասին, ով ստիպված է լինում թողնել բեմը հանուն ամուսնու և քաղաքից տեղափոխվել՝ հույս ունենալով, որ հետ է վերադառնալու։ Արդեն տասը տարի անց, երկու երեխաների մայր Սառան հասկանում է որ այլևս հետ չի վերադարձնի թողածը։
Սառան չի կարողանում համակերպվել իր կորցրած երազանքների, իր անվերադարձ տարիների հետ և երբ չի ստանում այն, ինչին սպասում էր, այն ինչ նախատեսել էր իր համար, այլևս տանել չի կարողանում նրանց, ում վրա վատնել է իր տարիները, և որոնցից այդպես էլ չի ստացել իր կատարած զոհաբերությանը արժանի գնահատական:
Նրա մեջ կուտակված անորոշության, հիասթափության ու հուսախաբության արտահայտումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:
Պրեմիերա։ «Լիճը» կարճամետրաժ դրամա Անժելա Սարգսյանի մասնակցությամբ Ռեժիսոր Սևակ Մանգուշյան
Դերերում` Անժելա Սարգսյան, Մխիթար Ավետիսյան, Մարգարիտա Գրիգորյան, Եվա Ավետիսյան, Անի Միսակյան: Օպերատոր` Մխիթար Մկոյան: