Կուստուրիցան ներողություն է խնդրել Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմի արտասվող հանդիսատեսներից
Advertisement 1000 x 90

Կուստուրիցան ներողություն է խնդրել Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմի արտասվող հանդիսատեսներից

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ներողություն է խնդրել հանդիսատեսներից իր նոր՝ «Հարդագողի ճանապարհով» ֆիլմը դիտելիս նրանց արցունքների համար: Այդ մասին հաղորդվում է Սերբիայի ռադիոյի ու հեռուստատեսության (ՍՌՀ) կայքում:

«Ներեցեք ինձ, եթե դուք չափազանց շատ եք լացել: Սա արվեստ է, որի հետ ոչինչ չի կարելի համեմատվել, որովհետև ֆիլմն ստեղծվել է անցյալի ռեցեպտուրայով»,-ասել է Կուստուրիցան Դրվենգրադում  Կինոյի և երաժշտության «Կուստենդորֆ» միջազգային փառատոնում, նշելով, որ իր հայրենակիցները ֆիլմին շատ մեծ հուզականությամբ են արձագանքել:

Սերբ ռեժիսորի նոր ֆիլմը պատմում է 1992-1995 թվականներին Բոսնիայի ու Հերցեգովինայի պատերազմի ժամանակ ոչ երիտասարդ տղամարդու ու կնոջ ողբերգական սիրո մասին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Էմիր Կուստուրիցան ինքը և իտալացի կինոաստղ Մոնիկա Բելուչին:

Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսին Վենետիկի կինոփառատոնում. ֆիլմի համաշխարհային վարձույթն սկսվել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին:

Կինոյի և երաժշտության «Կուստենդորֆ» միջազգային ամենամյա 10-րդ փառատոնը հունվարի 14-ից մինչև 19-ն անցկացվում է Սերբիայի արևմուտքում գտնվող Դրվենգրադ քաղաքում: