«Յուրաքանչյուր օր նվեր է Աստծուց»․ Սոնայի ձմեռային լուքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Յուրաքանչյուր օր նվեր է Աստծուց»․ Սոնայի ձմեռային լուքը

Երգչուհի Սոնան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ վերարկուի հետ։ Սոնան արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ գլխաշոր, խոշոր ականջօղեր։

«Յուրաքանչյուր օր նվեր է Աստծուց։ Յուրաքանչյուր օր նոր կյանք է»,- մեկնաբանություններում գրել է Սոնան՝ հետեւորդներին լավ տրամադրություն մաղթելով։