Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը հետաքրքիր նախշերով հագուստ է կրում։ Սիրունը հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ ակնոցը։ «Տրամադրություն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սիրունը։