Բոլիվուդի աստղ Շիլպա Շեթին ազատվել է 14 տարի առաջ իր դեմ անպարկեշտության վերաբերյալ ներկայացված մեղադրանքներից, երբ դերասան Ռիչարդ Գիրը համբուրել էր նրան ՁԻԱՀ-ի մասին իրազեկման միջոցառման ժամանակ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Շեթին, որն այժմ 46 տարեկան է, մեղադրվում էր Գիրի ոտնձգություններին չդիմադրելու համար, երբ նա մի քանի անգամ գրկել է հնդիկ դերասանուհուն և համբուրել նրա այտը 2007 թվականին Հնդկաստանում բարեգործական միջոցառման ժամանակ:
Միջադեպը զայրույթ է առաջացրել հնդիկ պահպանողականների շրջանում. տեղի են ունեցել անկարգություններ, որոնց ընթացքում զույգի խրտվիլակներն այրել են փողոցներում:
Շեթիի դեմ հարուցվել է երեք դատական գործ, թեև բոլոր մեղադրանքներն այժմ մերժվել են այն բանից հետո, երբ դատավորը որոշել է, որ նա եղել է Գիրի սիրո «զոհը»: Երկուշաբթի Մումբայի գերագույն դատարանում մագիստրատ Քեթկի Չավան վճիռ է կայացրել. «Մեղադրյալ Շիլպա Շեթին ենթադրյալ արարքի զոհն է»:
Նշվում է, որ համբույրի աղմկահարույց պատմությունից հետո Գիրը ներողություն է խնդրել, իսկ Շեթին էլ ասել է, որ այս պատմությունը շատ է ուռճացվել: