Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը սեւ հագուստ է կրում։ Արփին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում է նուրբ վզզնոցը։ «Ողջույն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։