«Արշալույս» պատկերաքանդակը գտնվում է Երևան-Սևան մայրուղում, կանգնեցվել է 1963թ., հեղինակն է Արա Հարությունյանը։
Շատերն են տեսել հզոր կազմվածքով կնոջ հուշարձանը Երևան-Սևան մայրուղում, բայց, որ 1975թ.-ին այն հայտնվել է հեղինակավոր Vogue-ում, ընդ որում ամերիկացի սուպերմոդել Ջերի Հոլի հետ, քչերը գիտեն։
Պարբերականի համար Vogue-ի առաջատար մոդել և աշխարհահռչակ ռոք երաժիշտ Միք Ջագերի քաղաքացիական կինը` Ջերի Հոլը, մի շարք ֆոտոսեսիաներ է անցկացրել նախկին ԽՍՀՄ տարածքում, այդ թվում` Կարմիր հրապարակում։ Նրան լուսանկարել է լեգենդար բրիտանացի լուսանկարիչ Նորման Պարքինսոնը։
Հայաստանում եղած ժամանակ նկարահանող խումբը մեկնել է Սևան, որտեղ Ջերին նկարվել է լողազգեստով։ Այնտեղ Պարքինսոնը տեսել է ականավոր նկարիչ ու քանդակագործ Հարությունյանի «Արշալույս» մոնումենտալ գործը և որոշել, որ Ջերիին պետք է նկարի արձանի մոտ։
Հենց այդպես են հայտնվել հիանալի լուսանկարները, որոնցում ամերիկացի գեղեցկուհի Ջերին լողազգեստով կեցվածք է ընդունում «Արշալույսի» պատվանդանին։
Ավելի ուշ Ռուսաստանում՝ ամսագրի 25-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ, հենց այդ լուսանկարն է հայտնվել թե՛ ամսագրի համարում, թե՛ կայքում` որպես լավագույններից մեկը։