
Պահածոյացված բանջարեղենը, որը չի պարունակում օսլա, մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին նախազգուշացնում են Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի մասնագետները, գրում է Express-ը։
Մթերքները պահպանվում են այնպես, որ դրանք ավելի դանդաղ են փչանում, բայց, միեւնույն ժամանակ, պահպանում են իրենց սննդարար հատկություններն ու համը։ Պահպանման համար արտադրանքին աղ եւ թթու է ավելացվում:
Բայց խնդիրն այն է, որ աղի բարձր պարունակությունը փոխում է լորձի մածուցիկությունը, որը պաշտպանում է ստամոքսի պատերը, ինչպես նաեւ մեծացնում է նիտրոզո խումբ պարունակող միացությունների արտադրությունը: Աղի չափից ավելի օգտագործումը կարող է բջիջների առաջնային վնասման հանգեցնել, իսկ արդյունքում՝ քաղցկեղի, նախազգուշացնում են գիտնականները։