Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա կերպարանք է ընդունել վառ վարդագույն բլուզով, ինչը համադրել է սեւ գլխարկի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Միայն մի միջոց կա մեծ աշխատանք կատարելու համար՝ սիրել այն։ Եթե դուք դեռևս դրան չեք եկել, սպասեք…», – հրապարակումը մեկնաբանել է Հռիփսիմեն։