«Ես զգացմունքային եմ, եւ ինձ այնքան հեշտ է ապրել այսպես»․ Լուսինե Թովմասյանի ու ամուսնու լուսանկարն Իտալիայից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես զգացմունքային եմ, եւ ինձ այնքան հեշտ է ապրել այսպես»․ Լուսինե Թովմասյանի ու ամուսնու լուսանկարն Իտալիայից

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Իտալիայում։ Կադրերում երիտասրդ մայրիկը պատկերված է ամուսնու հետ․ զույգը մեծացնում է երկու երեխաներին։ «Ես շատ զգացմունքային եմ։ Իմ դեմքին միշտ ամեն ինչ գրված է. ինչ եմ զգում, ինչպես եմ վերաբերվում ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի: Ես լացում եմ առանց պատճառի և լիաթոք ծիծաղում: Ես զգացմունքային եմ, եւ ինձ այնքան հեշտ է ապրել այսպես: Ի՞նչ եք կարծում, զգացմունքային լինելը օգնում է, թե խանգարում»,- գրել է Լուսինեն։